00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կռվիր, թե չէ ավելի վատ կլինի. Տոնոյանը ճիշտ բառեր գտավ

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Армении Давид Тоноян на юго-восточной границе республики (21 июля 2018). Армения
Министр обороны Армении Давид Тоноян на юго-восточной границе республики (21 июля 2018). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպես չէ, որ պարզ երկնքում ամպրոպի պես էր, բայց բավականին անսպասելի էին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս Նյու Յորքում արած հայտարարությունները։ Համաշխարհային քաղաքականության կենտրոնում բարձր խոսքերը հենց այնպես չեն ասվում: Նշանակում է, որ դրան իսկապես կհետևի պասիվ, պաշտպանողական դիրքի փոխարինումը ակտիվ դիրքով. մի կպի, որ ավելի վատ չլինի։

Նախորդ ուիքենդը նշանավորվեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուժեղ հայտարարությամբ, որը նա արեց Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թեման շարունակվեց ու զարգացավ ԶԼՄ–ների հետ հարցազրույցում։

Տոնոյանը, ընդգծելով, որ ոչ ոք չպետք է հայկական կողմից զիջում ակնկալի, փոխարինեց ժամանակին պարտադրած «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը կտրականապես այլ,  «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» ձևաչափով։

«Հայաստանը այդ խրամատային, անընդհատ պաշտպանողական վիճակից անցնելու է հարձակողականի, ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք», – ասել է Տոնոյանը` շարունակելով հայկական բանակի հետ սպառնալիքների լեզվով խոսելու անընդունելիության մասին խոսքով։

Ինչու՞ է «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը պարտադրված։ Այն պարզ պատճառով, որ հայկական ոչ մի կառավարություն չի առաջնորդվել դրանով։

Премьер-министр Никол Пашинян встретился с участниками оперативного сбора руководящего состава ВС Армении (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը պարզաբանել է Փաշինյանի ու Տոնոյանի հռետորաբանությունը

Այդ բանաձևը կողքից է առաջարկվել՝ որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսական տարբերակներից մեկը։ Սակայն Երևանում ոչ ոք ու երբեք այն չի դիտարկել նույնիսկ տեսականորեն` հաշվի առնելով դիտարկման առարկայի բացակայությունը։ Այլ բան է, որ իրենց ընդդիմադիր համարող  քաղաքական ճամբարները, երբեմն, զինվում էին այդ բանաձևով, վերագրելով այն գործող իշխանությանն ու օգտվելով դրանից` մինչև մաշվի։

Ի դեպ, վաղուց ժամանակն է փոխարինել այդ ճմռթված ձևաչափը թարմ ու նոր արդուկածով։ Մի բան է խուսափել քեզ վերագրվող «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևից առանց հակակարգախոս առաջադրելու, իսկ այլ բան է վճռականապես հրաժարվել թուլամորթ կեցվածքից ու փոխարինել այն նորմալ և արժանապատիվ բանաձևով։

Եվ տրամաբանական ու բնական է Նիկոլ Փաշինյանի ասածը, որ եթե պաշտպանության նախարարն այլ բան ասեր, կհեռացներ պաշտոնից։

Տոնոյանը հատուկ ընդգծեց, որ «նոր տարածքների» մասին իր խոսքերը ռազմական նախարարի, ոչ թե դիվանագետի խոսքեր են։ Միաժամանակ նախարարի, որն ի տարբերություն ոմանց, զենքը հենց այնպես չի թափահարում, այլ պարզապես հին հարցին նոր մոտեցումն է մատնանշում։ Ականջի համար խորթ խոսքեր են, հնարավոր է, բայց ուզած–չուզած պետք է սովորել դրան։

Премьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Վիեննայի հանդիպման հետքերով. Երևանը կբանակցի Բաքվի հետ, բայց վառոդը չոր կպահի

Ու սա ամենևին սրացում չէ, այլ լրիվ տրամաբանական պատասխան է հակառակորդ կողմի ռազմատենչ հայտարարությունների անդադար հոսքին։ Հնարավոր չէ անվերջ փորձել համահարթել ուրիշի  ռազմատենչությունը սեփական խաղաղասիրությամբ, ժամանակն է խոսքերով ասել` ինչին հստակ ինչ կհետևի։ Միաժամանակ խաղաղասիրությունը չի կորել. Տոնոյանի խոսքերից չի հետևում, որ հայկական բանակը պատրաստվում է որևէ մեկի վրա հարձակվել։ Երբեք էլ չի հարձակվել։

Իսկ բուն հայտարարությունն արվել է ճիշտ վայրում ու ճիշտ ժամանակին. անկախ այն բանից, որ արվել է ապրիլյան քառօրյայի տարելիցի նախօրեին։ Տոնոյանն ասաց դա Վիեննայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպումից անմիջապես հետո, ասաց պատմական հայրենիքի իշխանության հետ ուղիղ շփման պակաս ունեցող հայ համայնքի առաջ, իսկ թե ինչ նշանակություն ունի Նյու Յորքը համաշխարհային քաղաքականության մեջ, արդեն ասվեց։

Հայ հասարակությունը կարող է ժամանակավոր պառակտվել, դրանում կարող են լինել ներքին տարաձայնություններ, որոնք երբեմն հակասությունների են հասնում, բայց եթե դրսից ինչ–որ մեկը հույս է փայփայում օգտագործել այդ տարաձայնությունները՝ հույս չունենաք։ Հայ հասարակությունը եզակի ունակություն ունի վայրկյանական մոռանալ ցանկացած ներքին բախում շտապ անհրաժեշտության ու հասունացած վտանգի ժամանակ։

Հայ ժողովուրդը դա բազմիցս ապացուցել է, ու Հայաստանում ոչ ոքի մտքով անգամ չի անցել նույնիսկ մի թեթև քննադատության ենթարկել Տոնոյանի խոսքերը։

Խոսքեր, որոնք ինքնըստինքյան ենթադրվում էին, ու վերջեպես բարձրաձայն ասվեցին։

Լրահոս
0