00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում «անծանոթ» հասկացություն չկա. ինչո՞վ է մեր երկիրը գրավել ամերիկացուն

© Photo : Diana Seropyan / provided by Sarah StitesСара Стайтс
Сара Стайтс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանությունը հայերին սփռել է աշխարհով մեկ։ Հիմա` մեկ դար անց, այդ մարդկանց ժառանգները ուսումնասիրում են իրենց արմատներն ու փորձում են պատմական հայրենիք վերադառնալու ճանապարհներ գտնել։ Նրանցից մեկը` Սառա Ստայթսը, Ամերիկայից է։

Սառա Ստայթսը երիտասարդ լրագրող է ԱՄՆ-ից։ Նա արդեն մի քանի ամիս է ապրում ու աշխատում է Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում։ Իր տպավորությունների մասին աղջիկը պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

-Սառա, որտե՞ղ եք ծնվել։ Ու որտե՞ղ եք հիմա ապրում։

—Ծնվել եմ Վաշինգտոնի մոտակայքում, Կոլումբիա շրջանում, Վերջինիա նահանգ։ Այն գեղեցիկ պատմական վայր է Ամերիկայի արևելյան ափին։

—Պատմեք, խնդրում եմ, Ձեր հայկական արմատների մասին։ Ինչպե՞ս եք այդ մասին իմացել։

–Փոքր ժամանակ իմացա, որ պապիս ընտանիքն Արևմտյան Հայաստանից է գաղթել, Ցեղասպանությունից առաջ։ Նրանք հաստատվել են Բոստոնի մոտակայքում, այնտեղ մեծ հայկական համայնք կա։

© Photo : provided by Sarah StitesՍառա Ստայթսը Նորավանքում
«Հայաստանում «անծանոթ» հասկացություն չկա. ինչո՞վ է մեր երկիրը գրավել ամերիկացուն - Sputnik Արմենիա
Սառա Ստայթսը Նորավանքում

Երբ արդեն պատանի էի, ես սկսեցի ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ լրագրող դառնալուց հետո հարցրեցի տնօրենիս` արդյո՞ք կարող են Հայաստանի հետ կապված թեմաներ լուսաբանել։ Նա համաձայնեց, ու սկսեցի մոտիկից շփվել Կոլումբիայի հայ համայնքի հետ։ 2016 թվականի դեկտեմբերին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կազմակերպած Սուրբ ծննդին նվիրված երեկոյի ընթացքում իմացա երիտասարդ սփյուռքահայերի համար նախատեսված «Birthright Armenia» ծրագրի մասին ու որոշեցի մասնակցել դրան։ Դա 2018 թվականն էր։

—Այսինքն` նախորդ տարի եք առաջի՞ն անգամ պատմական հայրենիք եկել։

—Այո, նախորդ տարվա հունիսին։ Սկզբում ուզում էի մեկ տարի Երևանում անցկացնել, բայց հետո իմացա, որ կարելի է գնալ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք` Գյումրի։ Ճիշտն ասած, երբեք չէի լսել Գյումրու մասին։ Ինձ դուր եկավ որոշ ժամանակով Գյումրիում մնալու գաղափարը։ Սկզբում մտածում էի` ամառը Գյումրիում կանցկացնեմ, հետո Երևան կվերադառնան, Բայց... անընդհատ ձգձգում էի վերադարձս, քանի որ ինձ այստեղ դուր էր գալիս, ու վերջիվերջո որոշեցի մնալ։

—Հայաստանից ի՞նչ տպավորություններ ունեք։

Азат Адамян - Sputnik Արմենիա
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

—Տպավորություններս... Դա բարդ հարց է։ Այնքան շատ են։ Բնական գեղեցկությունն այստեղ այնքան շատ է։ Երբ Հայաստան եկա, ծաղիկների ծաղկելու շրջանն էր։ Ես զմայլված էի դաշտերով, որոնք ասես կարկատած վերմակներ լինեին, դրանք ներկված էի ալ կարմիր, դեղին գույներով։ Վանքերն իրենց ալեհեր քարերով ու հնագույն պատմությամբ ասես պատուհան լինեն դեպի անցյալ։ Մարդիկ անչափ բարի են, հատկապես, երբ գործը հասնում է հյուրասիրությանը։ Լավ հիշում եմ, երբ ինձ առաջին անգամ ասացին`Սառա ջան, մտածում էի` միթե իմ մայր–տանտիրուհին (կինը, որի ընտանիքում հյուրընկալվել է աղջիկը – խմբ.) սխալ է հասկացել անունս։ Հիմա «ջանը» իմ բառապաշարի անբաժան մասն է։

Այնուամենայնիվ որոշ բարդություններ կային։ Շատ ճնշող է ամբողջ երկրում, հատկապես, Գյումրիում, տարածված աղքատությունը։ Բացի այդ, աղբի ու թափառական շների հետ կապված մեծ խնդիր կա։ Մեկ էլ` սկզբում չէին կողմնորոշվում` ինչպես են կառուցվում կանանց ու տղամարդկանց հարաբերությունները։ Ամերիկայում բոլորը բոլորին ժպտում եմ։ Գյումրիում տղամարդկանց կողմից դա հաճախ ընկալվում է որպես հետաքրքրվածության նշան։ Կարճ ասած, ստիպված էի որոշ կանոններ սովորել` ավելի լավ ինտեգրվելու համար...

—Մի քիչ հայերեն գիտեք։ Որտե՞ղ եք սովորել։

—Հենց եկա, սկսեցի հայերեն սովորել, քանի որ երկու բառ գիտեի` բարև ու ինչպե՞ս ես։ Մտածեցի` հիանալի կլինի, որ պատմական հայրենիքում գտնվելու ընթացքում մեր ծրագրի առաջարկած լեզվի դասընթացներ հաճախեմ։

–Արդեն ընտելացե՞լ եք փոքր քաղաքի մտածելակերպին։

—Ինձ դուրս է գալիս այդ մտածելակերպը։ Քաղաքը, որտեղ ծնվել եմ, այդքան էլ մեծ չէ, բայց հաճախ չես կարող ծանոթների հանդիպել փողոցում։ Իսկ Գյումրիում դա ամեն օր հնարավոր է։ Լավ եմ զգում ինձ, երբ ծանոթների եմ հանդիպում հրապարակում կամ շուկայում զբոսնելիս, սրճարանում կամ համերգի ժամանակ... Ինձ դուր է գալիս, որ ընկերություն եմ անում բանջարեղենի վաճառողի հետ, ու որ խանութի դրամարկղի աշխատակցուհին ճանաչում է ինձ։

© Photo : Diana Seropyan / provided by Sarah StitesՍառա Սթայթսն ու ընկերներն Արփի լճի մոտ
«Հայաստանում «անծանոթ» հասկացություն չկա. ինչո՞վ է մեր երկիրը գրավել ամերիկացուն - Sputnik Արմենիա
Սառա Սթայթսն ու ընկերներն Արփի լճի մոտ

—Անհարմար ու ծիծաղելի իրավիճակներում հայտնվել եք։

—Միակ բանը, որն ինձ իրականում ծիծաղեցնում է, բամբասանքներն են։ Մարդիկ սիրում են խոսել, հաճախ են տեսնում միմյանց ու լավ են տեղեկացված։ Ամերիկայում հնարավոր է այնպես ստացվի, որ երբեք չխոսես հարևանիդ հետ։ Այստեղ նման բան չեմ տեսել։ Ինձ դուր է գալիս, որ մարդիկ այդքան բաց են։ Թեև դա, իհարկե, իր վատ կողմն էլ ունի։

Չեմ մոռանա` ինչպես մի անգամ մեր տան բակում նստած հայերեն էի սովորում ու ինձ մի կին մոտեցավ։ Նա նստեց կողքս ու սկսեց իր որդու մասին պատմել։ Ու հարցեց` արդյո՞ք ես ամուսնացած եմ։ Մայրն ասես որդուն վաճառքի էր հանել, ասում էր. «Տղաս բարձրահասակ է, հմայիչ...»։ Ուզում էի ծիծաղել, բայց հասկացա, որ նա լրիվ լուրջ է խոսում։

Մարդկանց վերաբերմունքն ամուսնության նկատմամբ այստեղ տարբերվում է Ամերիկայում ընդունվածից։ Այնտեղ երբեք չեն հարցնի, արդյո՞ք ամուսնացած ես, քանի դեռ քո հետ մտերիմ չեն։ Դա շատ նուրբ հարց է։ Բայց, ճիշտն ասած, ինձ դուր է գալիս, որ հայկական մշակույթում վերաբերմունքն այդ թեմային այդքան զգայուն չէ։ Մարդիկ ավելի ազատ են խոսում դրա մասին։

—Ասեք, խնդրեմ` ինչո՞վ եք զբաղվում Գյումրիում։

—Ես մի հիանալի թիմի անդամ եմ։ Մենք զբաղվում ենք հաշմանդամների իրավունքներով։ Մեր կազմակերպությունը, որը կոչվում է «Էմիլի արեգակ», 12-18 տարեկան հաշմանդամ երեխաների աջակցության կենտրոն է։ Այստեղ նրանք միմյանց հետ շփվելու, սիրով լի մթնոլորտում մեծանալու հնարավորություն ունեն։

Федерико Тарабелла с супругой и сыном - Sputnik Արմենիա
«Ֆանտաստիկ երկիր է». Ինչո՞ւ իտալացին կը ցանկայ որդին մեծցնել Հայաստանի մէջ

Նախորդ սեպտեմբերին պատիվ ունեցա մասնակցել Aregak Bakery & Cafe սրճարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Սրճարանը «Էմիլի ագարակ» կենտրոնի նախագիծն էր, որն իր հերթին գործում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Այդ նախագծի նպատակն է ներառել հաշմանդամ երեխաներին աշխատաշուկա։

Որպես մարքեթինգի ու կոմունիկացիայի մասնագետ աշխատում եմ կենտրոնի ու սրճարանի գաղափարներն առաջ տանելու վրա` գրավոր ու բանավոր կոնտենտ ստեղծելով, ռազմավարություն զարգացնելով ու PR թիմին աջակցելով։ Դա անչափ շնորհակալ աշխատանք է։

-Որքա՞ն եք պատրաստվում այստեղ մնալ։ Երբևէ մտածե՞լ եք ընդմիշտ Հայաստան տեղափոխվելու մասին։

–Ցավոք, արդեն մայիսին պիտի մեկնեմ։ Բայց հույս ունեմ շուտ վերադառնալ, գուցե` սեպտեմբերին։ Մեր ընկերությունն առաջարկում է երկարացնել պայմանագիրս, ես էլ դեմ չեմ։ Բնականաբար, մտածել եմ հայրենադարձության մասին։ Բայց հիմա իմ երազանքը սեփական գործ սկսելն է, կամ որպես արտասահմանյան թղթակից աշխատելն ու տարվա կեսն անցկացնել Ամերիկայում, կեսը` Հայաստանում։ Տեսնենք` ինչպես կստացվի։

—Ո՞րն է Ձեր սիրելի վայրը պատմական հայրենիքում։

–Օ՜, բարդ է հարց է։ Այս երկիրը հարուստ է գեղեցկությամբ։ Եթե ստիպված լինեի ընտրել, հաստատ կասեի Արփի լիճը դրա հանգստության համար, կամ Նորավանքը` տպավորիչ տեղակայման համար։ Բայց Մեղրին էլ առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում։ Այդ քաղաքի հետ կապված հիանալի հիշողություններ ունեմ։

Ուզում եմ մի պատմություն պատմել ձեզ։ «Birthright Armenia» ծրագիրը մի ավանդույթ ունի. Մեղրի ամենամյա ուղևորության ժամանակ մեզ խմբերի են բաժանում ու մի-մի շիշ գինի են տալիս։ Հետո մենք պետք է քաղաք մտնենք, թակենք անծանոթների դռներն ու հարցնենք` արդյո՞ք կարող են մեզ տուն հրավիրել ու գինի խմել մեզ հետ։

Առաջին դուռը, որը թակեցինք, բացեց տարեց բարի ջենթլմենն ու ասաց` համեցեք, իսկ մենք նույնիսկ դեռ չէինք հասցրել ոչինչ ասել։ Նա ու կինն այնքա՜ն բարի ու հյուրասեր էին։ Այդ դեպքը ստիպեց ինձ հասկանալ, որ Հայաստանում իսկապես չկա «անծանոթ» հասկացությունը։

—Սառա, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

—Ձեզ էլ եմ շնորհակալ։

Լրահոս
0