ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Սոչիի միջազգային օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը հետմահու պարգևատրվել է «Մահացողների հոգու համար» շքանշանով։ Մարտի 28–ին համապատասխան հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Հինգերորդ ալիքը»։
2018-ի սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մոսկվայից Սոչի ուղևորվող Utair ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել գետն ու հրդեհվել։ Միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, երեքը երեխաներ էին։ Բեգիյանն առաջինն է հասել դեպքի վայր, օգնել է ուղևորների տարհանմանը և համակարգել էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը։
Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատում էր ավելի քան 33 տարի՝ 1985 թվականի մայիսից։ Աշխատանքի ընթացքում նա դիսպետչերի պաշտոնից հասել էր մինչև ղեկավար։ Պարգևատրվել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարության շնորհակալագրով, «օդային տրանսպորտի գերազանցիկ» կրծքանշանով։