00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ապրանքները հսկայական պահանջարկ են վայելում Ղրիմում. Գեորգի Մուրադով

© Sputnik / Aram NersesyanЗаместитель председателя правительства Репсублики Крым, попстпред Репсублики Крым при Президенте РФ Георгий Мурадов
Заместитель председателя правительства Репсублики Крым, попстпред Репсублики Крым при Президенте РФ Георгий Мурадов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց Երևան կատարած այցի նպատակների և խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանին և Ղրիմին միավորում են բազմադարյա պատմամշակութային կապերը, և դրանք այսօր պետք է ամրապնդել և զարգացնել։ Այդ մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասաց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ Նա այցելել է Երևան, որտեղ մասնակցել է մի շարք միջոցառումների` նվիրված Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 5–ամյակին։

Посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա
Հայերը ներդրում են ունեցել Ղրիմի մշակութային բացառիկ ձուլվածքի ստեղծման հարցում. ՌԴ դեսպան

Մուրադովը նշեց, որ նա և Հայաստան ժամանած իր գործընկերները ցանկանում են երկրի քաղաքացիական հասարակությանը հասցնել Ղրիմում իրերի իրական դրության մասին տեղեկատվություն, պատմել, թե ինչպես են ապրում Ղրիմի բնակիչները թերակղզու՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո։

«Հայաստանը և Ղրիմը միմյանցից շատ հեռավոր երկրներ չեն` ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական տեսանկյունից։ Մի ժամանակ Ղրիմը նույնիսկ Սևծովյան Հայաստան են անվանել։ Հինգ տարվա ընթացքում այստեղ կյանքը ավելի լավ և հանգիստ է դարձել։ Մարդիկ համոզված են ընտրության իրավացիության մեջ, որը նրանք կատարել են։ Այսօր Ղրիմում ամրապնդվում են մեծ հայերի անունները։ Ինչպես հայտնի է, Սիմֆերոպոլի օդանավակայանը, որը ես համարում են Ռուսաստանի հարավի ամենագեղեցիկ օդանավակայանը, կոչվել է ի պատիվ մեծն Այվազովսկու։ Այսօր կամուրջ է բացվել, որով կարելի է հանգիստ անցնել Ղրիմ և տեսնել, թե ինչպես են ապրում թերակղզում», – նշեց Մուրադովը։

Конференция посвященная к 5 летию присоединения Крыма к России (29 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ղրիմն անխզելիորեն են կապված. Մուրադով

Մեր զրուցակիցը կարևոր է համարում Հայաստանի և Ղրիմի միջև մարդկային կապերի ամրապնդումը։ Այդ առումով կարևոր օղակ են Ղրիմի հայերը։ Նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի և իրենց ամուր են զգում Ղրիմի հողում։

«Իհարկե, պետք է մտածել նաև տնտեսական հարաբերությունների մասին։ Օրինակ, 2013թ–ին Հայաստանի և Ղրիմի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 2,4 միլիոն դոլար, ընդ որում հայկական ապրանքների ներկրումը Ղրիմ կազմել է 210 հազար դոլար։ Դա իրականում շատ փոքր թիվ է», – հավելեց նա։

Մուրադովը փաստում է, որ այսօր իրավիճակը մի քիչ փոխվել է, բայց Ղրիմի շրջափակման և հայտարարված պատժամիջոցների, ինչպես նաև Հայաստանի կողմից Ղրիմի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ոչ ակնհայտ պատրաստակամության պայմաններում ապրանքաշրջանառությունն աճել է մոտ երկու անգամ։ Ընդ որում` ավելանում է նաև Հայաստանից Ղրիմ արտահանումը։ Հայկական ապրանքները մեծ պահանջարկ են վայելում Ղրիմում, հատկապես զբոսաշրջիկների շարքում։ Անցած տարի Ղրիմ է այցելել մոտ 7 միլիոն մարդ, նրանցից մեկ միլիոնը` օտարերկրացիներ։

Дважды герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
«Achtung. օդում Նելսոն Ստեփանյանն է». ինչպես էր ղարաբաղցի արծիվը սարսափեցնում ֆաշիստներին

«Ի դեպ, հետաքրքիր է, որ օտարերկրացիների մեծամասնությունն ուկրաինացիներ են։ Դա ցույց է տալիս, որ ուկրաինացիները սիրում են Ղրիմը, եղբայրաբար են վերաբերվում», – կարծում է Մուրադովը։

Վերադառնալով Հայաստանին` Մուրադովը նշեց, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուց և թերակղզում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրագործում սկսելուց հետո աճել է Ղրիմում աշխատող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Մուրադովի խոսքով` հայկական բրիգադները Ղրիմում կառուցում են ճանապարհներ և նրանք որակյալ աշխատանք են կատարում։ Հայ շինարարները նաև մասնակցում են դպրոցների և հիվանդանոցների վերակառուցմանը։

Նշենք, որ ավելի վաղ Մուրադովը Երևանում առաջարկել է ստեղծել Դամասկոս–Երևան–Սիմֆերոպոլ ավիաուղի։ Նա չի բացառել, որ հարցը կարող է քննարկվել «որոշակի ատյանների» հետ։

Լրահոս
0