00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչությունը Հնդկաստանի և Հայաստանի հարևանների համար ելք չէ. հարցազրույց դեսպանի հետ

© Pixabay / SuffixИндийские женщины в национальной одежде
Индийские женщины в национальной одежде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնդկաստանը պահպանում է անցյալի մասին հիշողությունը` հայկական եկեղեցիները և գերեզմանատները։ Դրա վրա են կառուցվում ապագայի հարաբերությունները. երկու երկրներն ընդլայնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հնդկաստանը բազմաթիվ կրոնների և մշակույթների երկիր է։ Հնդկաստանի զարգացման մեջ ոչ մեծ, բայց արժեքավոր ավանդ են ունեցել հայ վաճառականները, ճարտարապետները և բժիշկները։ Այդ բազմադարյա ավանդույթների վրա էլ կառուցվում են այսօրվա հարաբերությունները, նշում է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը Նյու Դելիում Sputnik–ի թղթակից Սանտոշ Ջոյին տված հարցազրույցում։

© SputnikՀնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը
Ահաբեկչությունը Հնդկաստանի և Հայաստանի հարևանների համար ելք չէ. հարցազրույց դեսպանի հետ - Sputnik Արմենիա
Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը

Երկու երկրներն ավելի ակտիվ են համագործակցում նորարարությունների ոլորտում։ Հնդիկ ինժեներները և ծրագրավորողներն օգնել են Հայաստանում ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոն։ Իսկ նրանց հայ գործընկերները Հնդկաստանում ցույց են տվել, թե ինչպես դպրոցներում ստեղծել ինժեներական խմբակներ (ArMath նախագծի օրինակով)։

Индиец, работающие на стройке в Армении - Sputnik Արմենիա
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում

Վերջին շրջանում հայ հասարակությունում զգուշավորություն է դրսևորվում Հնդկաստանից եկածների նկատմամբ։ Ոչ միանշանակ հրապարակումներ են հայտնվել նաև հնդկական մամուլում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարարությանը և անձամբ նախարարին` տիկին Սումշա Սվարաջին, դրանց արձագանքելու համար։ Ցավոք, թյուրիմացություն է տեղի ունեցել Հայաստանի մասին մի շարք շահարկումների պատճառով. այն մասին, որ այստեղ աշխատանքային միգրանտները կարող են լավ գումար վաստակել և այն մասին, որ այստեղից Շենգենյան վիզա ստանալն ավելի հեշտ է։ Որքան գիտեմ Հայաստանում այն ստանում են նույն ընթացակարգերով, ինչ Հնդկաստանում», – նշեց դեսպանը։

Բայց դա չի նշանակում, որ Հնդկաստանում հայերին չգիտեն կամ չեն սիրում։ Հայերից մնացած մի քանի հուշարձանները երկիրն օտար չի համարում։

Приют для бездомных в Вардашене - Sputnik Արմենիա
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից

Այստեղ հայերից մնացել են շենքեր, գերեզմանատներ և, իհարկե, եկեղեցիներ (միայն Արևմտյան Բենգալիայում դրանք վեցն են)։ Դրանց մասին հոգ է տանում սակավամարդ, բայց հիանալի կազմակերպված հայ համայնքը (որը նաև դեսպանատան համար Հայաստանի Հանրապետությանը շենք է տրամադրել)։ Բայց Հնդկաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ այդ հուշարձանները պատվեն մոռացության փոշով։

Երեք տարի առաջ Թելանգան նահանգի ղեկավարության աջակցությամբ Հայդարաբադ քաղաքում վերականգնել են հայկական գերեզմանատները։ Իսկ հիմա Հայաստանի դեսպանատունն աշխատում է Չենայում հուշատախտակ տեղադրելու վրա։ Դա Մադրասի նոր անունն է։ Այստեղ 17–րդ դարի վերջում հրատարակվել է առաջին հայալեզու պարբերականը` «Ազդարարը»։ Դրանից հարյուր տարի առաջ հայ վաճառականները կառուցել են քաղաքում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Հուշատախտակը տեղադրելու հարցում օգնում է Չենայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվ Կումար Իշվարանը։

Нелли Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դավթյան. «Հնդկաստանի քաղաքացիների այցերի ավելացումը պայմանավորված է վիզայի պարզեցմամբ»

«Հնդկաստանում երեք հայկական փողոց կա Դելիում, Կալկաթայում և Մադրասում։ Հայկական փողոց և եկեղեցի կա Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում։ Մի խոսքով` կա հարուստ ժառանգությունը, որը կարող են ուսումնասիրել երկու երկրների պատմաբանները», – ասում է Մարտիրոսյանը։

Այսօր համագործակցության ամենահաջող ուղղություններից մեկը ակադեմիական փոխանակումն է։ Հայաստանը 1985թ–ից ընդունում է հնդիկ ուսանողների։ Նրանք Հայաստանում մոտ հազարն են, հիմնականում` բժշկական համալսարանի ուսանողներ։ Հայ ուսանողները նույնպես մեկնում են Հնդկաստան, հիմնականում ասպիրանտները։ Դեսպանի կարծիքով` այստեղ նրանք սովորելու բան ունեն։

Հիմա այդ կապերը կամրապնդվեն. վերջերս Դելի էր այցելել Հայաստանի կրթության փոխնախարարը։ Այդ ուղևորության շրջանակում հայկական բուհերից մեկը հուշագիր է ստորագրել Մադրասի ինժեներային ինստիտուտի հետ։

Группа индийских туристов - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են Հայաստանում շատանում հնդիկները. պատկան կառույցների մեկնաբանությունը

Բայց Հայաստան կարելի է ժամանել ոչ միայն սովորելու, այլ նաև հանգստանալու համար։ Եվ այդ հաճելի գործում հնդիկները լրջորեն «մրցում» են իրանցիների հետ։

2017թ.–ին այստեղ է եկել մոտ 2800 հնդիկ։ Իսկ 2018թ–ին` արդեն 38 000։ Նաև նրա շնորհիվ, որ 2017թ–ի վերջին Հայաստանը հեշտացրել է վիզային ռեժիմը։ Հիմա Հնդկաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ ժամանելուն պես կամ էլեկտրոնային եղանակով։

«Հայաստանը շատ անվտանգ և հյուրընկալ երկիր է։ Եվ ոչ վերջին հերթին մենք առաջարկում ենք շատ մրցունակ գներ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ ուսանողների համար։ Իսկ կրթության որակը նման գնի դեպքում բավական բարձր է», – նշեց դեսպանը։

«Մենք հնդկական ֆիլմերով ռուսերեն ենք սովորել», – խոստովանում են ավագ սերնդի մեր որոշ հայրենակիցներ (հատկապես նրանք, որոնք մեծացել են գյուղերում)։ Կան ֆիլմեր, որոնք գնահատում են նաև կինոգետները (բավական է նշել ռեժիսոր Սատյաջիտա Ռայի անունը)։

Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բիչախչյան. «Միգրացիոն հոսքերը կառավարելու համար պետք չէ առանձնացնել ըստ ազգությունների»

Հնդկական ֆիլմերը բազմաթիվ երկրպագուներ ունեն Հայաստանում։ Իսկ 2017թ–ին այստեղ նոր հյուրեր են եկել` կինոաշխատողներ։ Նրանք նկարահանումներ են անցկացրել Երևանում և Սևանի ափին։

«Այդ փորձի արդյունքում Հայաստանի դեսպանատունը մի շարք առաջարկներ է ներկայացրել կառավարությանը կինոնկարահանումների համար հարկային արտոնությունների մասին։ Կարծում եմ, որ այդ դեպքում Հայաստանը շատ հայտնի կդառնա հնդկական կինոինդուստրիայի համար», – կարծում է դեսպանը։

Իսկ հնդկական բիզնեսի համար փոքր Հայաստանը կարող է նոր հնարավորություն դառնալ Եվրասիական միության 170–միլիոնանոց շուկա դուրս գալու համար։

Սա այն է, ինչ կարող է Հնդկաստանին տալ Հայաստանը։ Բայց շատ բան կարող է առաջարկել նաև Հնդկաստանը` թե՛ մեծերին, թե՛ երեխաներին։

Կալկաթայի հայկական դպրոցը գոյություն ունի մոտ 200 տարի։ Դա հայկական սփյուռքի ամենահին գործող դպրոցն է, ընդգծում է դեսպանը։ Այն հիմնել են տեղի հայերի համար։ 1948թ–ից հետո, երբ Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց, հայերը սկսել են աստիճանաբար հեռանալ։ Բայց աշակերտները մնացել են այստեղ. թե՛ տեղի հայերը, թե՛ Իրանի, Իրաքի և հենց Հայաստանի։ Վերջին տարիներին ավելացել են նաև սիրիացի երեխաները։

У ворот президентского дворца в Дели. - Sputnik Արմենիա
Հովսեփ Էմինը հայտնվել է Հնդկաստանի չորս ականավոր ճանապարհորդների շարքում

Հայ համայնքի միջոցներով նրանք լավ կրթություն և առողջապահություն են ստանում։ Սովորում են երեք լեզվով. ոչ միայն հայերենով ու անգլերենով, այլ նաև հինդիով։ Դա նրանց համար հիանալի հնարավորություն է` հարուստ հնդկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար։

«Ի դեպ, ուսուցիչների մեծամասնությունն այստեղ հնդիկներ են։ Միայն հայոց լեզվի և պատմության համար մենք մասնագետներ են հրավիրում Հայաստանից։ Դպրոցը ղեկավարում է տեղի հայկական եկեղեցու հոգևորականը», – ասում է դեսպանը։

Դեսպանը նշում է, որ հայերը Հնդկաստանում իրենց ապահով են զգացել և երբեք նրանց կյանքին կամ ունեցվածքին անմիջական սպառնալիք չի եղել։

Այստեղ պետք է հիշել այն մասին, որ Հնդկաստանի բախտը Հայաստանի նման չի բերել որոշ հարևանների հարցում։ Պետք չէ բացատրել, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել երկու միջուկային տերությունների պատերազմը։ Համաշխարհային հանրությունը երկար տարիներ կոչ է անում Պակիստանին դադարեցնել ահաբեկիչների աջակցությունը։ Դա շատ վտանգավոր է առաջին հերթին հենց Պակիստանի համար, նշում է դեսպանը։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит - Sputnik Արմենիա
«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը

«Մնում է տեսնել, թե որքանով են անկեղծ Պակիստանի ներկա վարչապետի` Իմրան Խանի անկեղծ հայտարարությունները, և նա կարող է արդյոք փոխել հիմնարար մոտեցումները հարևան Հնդկաստանի հետ հարաբերությունների հարցում։ Եթե խոսել Հայաստանի հետ ընդհանրության մասին, ապա մեր երկու երկրները բավականաչափ իմաստուն են, որպեսզի զերծ մնան ահաբեկչության դրսևորումներից, յուրաքանչյուրն իր տարածաշրջանում։ Եվ ես ուզում եմ կոչ անել մեր տարածաշրջանների պետություններին գնալ նման ճանապարհով», – նշեց դեսպանը։

Երկու երկրներն ուսումնասիրում են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հնդկական բանակը աշխարհի ուժեղագույն և խոշորագույն բանակներից է։ Կապի հնդկական միջոցների մշակումներն արդեն ներկայացվել են Երևանում ArmHiTec  ցուցահանդեսում մոտ մեկ տարի առաջ։ Բայց երկու երկրներն էլ դեմ են պատերազմին, իսկ հակամարտությունների լուծման գլխավոր ուղին համարում են խաղաղ բանակցությունները։

Լրահոս
0