00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում

© Sputnik / Laura SarkisianИндиец, работающие на стройке в Армении
Индиец, работающие на стройке в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միայն գեղեցիկ բնապատկերների, մաքուր ջրի ու հիանալի խոհանոցի երկիր չէ։ Այստեղ ցանկացած մարդ կարող է ապաստանել, իսկ Երևանը շատերի համար այն քաղաքն է, որտեղ իրականանում են երազանքները։ Համենայն դեպս, այսպես են կարծում Հայաստան եկած հնդիկները, թեև ոմանք ուրախ չեն նրանց տեսնել մեր երկրում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ամեն օր ցեմենտի պարկեր բեռնաթափելը կամ աղյուսներ հավաքելը Դիլպրիտսինխ Ջելդարի համար խնդիր չէ։ Փոշոտ ու կեղտոտ աշխատանք է, բայց հայ շեֆը լավ է վճարում` օրական 5 հազար դրամ։ Նա հարգանքով է վերաբերվում աշխատակիցներին. նման աշխատանքի համար ամոթ չէ մեջք ցավացնել։

Ջելդարն ընկերոջ հետ մեկ տարի առաջ է Հայաստան եկել։ Տղաներն ատամնաբուժություն են սովորում մասնավոր բուհերից մեկում։

© Sputnik / Laura SarkisianԴիլպրիտսինխ Ջելդարը
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Դիլպրիտսինխ Ջելդարը

Մենք նրանց հետ ծանոթացանք Երևանի կենտրոնում` Լեոյի փողոցում, որտեղ նրանք մի խումբ հնդիկների հետ շինարարություն էին անում։

«Հայաստանում ամեն ինչ կա` էժան ու որակյալ կրթություն, աշխատանքի դիմաց էլ լավ են վճարում։ Հնդկաստանում ուսումս շատ ավելի թանկ կարժենար, ամբողջ օրն էլ շինարարությունում աշխատելով կոպեկներ կստանայի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դիլպրիտսինխը։

Հայաստանյան մասնավոր բուհում ուսման մեկ տարին արժի 600 դոլար։ Հնդկաստանում այդ գումարով չես կարող նույնիսկ քոլեջ ավարտել։ Իսկ շինարարությունում լավագույն դեպքում օրական 2 դոլար է կարելի վաստակել։

Դիլպրիտսինխը երեք ընկերների հետ բնակարան է վարձում Տիգրան Մեծ փողոցում։ Դա մոտ է կենտրոնին ու ամսական 200 դոլար արժե։

«Հայաստանում կյանքի ու սրճարանների համար գումարը բավականացնում է»,  –ժպիտով  խոստովանում է Անկուշ Կումարը։

© Sputnik / Laura SarkisianԱնկուշ Կումարը
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Անկուշ Կումարը

Անկուշն ու Դիլպրիտսինխը ևս երեք տարի կմնան Հայաստանում, հետո ծրագրում  են Հնդկաստան վերադառնալ ու ատամնաբուժական կլինիկա բացել։

Ապագայի ծրագրերի խոսակցությունն ընդհատում է շինարարության աշխատակիցներից մեկը, որը նույնպես հնդիկ է։ Ի տարբերություն այդ երկու տղաների` նա Հայաստան է եկել հարստանալու։

Դիմակով մարդը

Մենք այդպես էլ չիմացանք մեր զրուցակցի անունը, դեմքը նույնպես ցույց չտվեց (նա փոշուց պաշտպանվելու համար փակել էր դեմք շարֆով)։ Դիմակով մարդը հինդիից բացի ոչ մի լեզվով չէր խոսում։ Մեզ համար անգլերենի էր թարգմանում մեզ արեն ծանոթ Անկուշը։

© Sputnik / Laura SarkisianՇինարարությունում աշխատող հնդիկներ
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Շինարարությունում աշխատող հնդիկներ

Մեր անհայտ զրուցակիցն ընդհանուր առմամբ գոհ է աշխատանքի պայմաններից, նույնիսկ հաջողացնում է  գումար ուղարկել տուն` Հնդկաստան։ Ճիշտ է` հիմա  նա տոմսի գումար է հավաքում այլ` ավելի լավ երկիր տեղափոխվելու նպատակով։ Լսել է, որ Դուբայում մի քանի անգամ ավելի շատ են վճարում, համ էլ հոգնել է շինարարությունում աշխատելուց։ Ծովն էլ այնտեղ մոտ է։

«Ինձ ասել էին, որ Հայաստանը լավ երկիր է, որտեղ կարելի է արագ հարստանալ։ Իրականում ամեն ինչ այլ է, առանց նախնական կապիտալի շատ դժվար է», – խոստովանեց նա։

Տղաները վերադարձան աշխատանքի։ Մեր զրույցին հետևում էր իրենց շեֆը` աշխղեկը։ Հնդիկները, կամ «աշխատուժը», ինչպես նրանց անվանում են Հայաստանում, իրենք են գտնում գործատուին։ Ամեն օր նրան մոտ 30 հնդիկ է դիմում աշխատանքի համար։

Турист из России Марат с семьей - Sputnik Արմենիա
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

Նա քննադատում է այն երևույթը, որ հնդիկների մասին վատ են խոսում։ Բանն այն է, որ Facebook–ում պետիցիա էր հայտնվել, որի նպատակն է արգելել աշխատանքային միգրանտներին Հնդկաստանից մուտք գործել Հայաստան։ ՀՀ քաղաքացիների հիմնական մտավախությունն այն է, որ հնդիկների անվան տակ կարող են այստեղ գալ Պակիստանի քաղաքացիներ, որոնց շարքում կարող են ահաբեկիչներ լինել։

Մեր ծանոթ աշխղեկը համամիտ չէ ու հարցնում է` ո՞ւմ են խանգարում մարդիկ, որոնք անում են այն աշխատանքը, որից տեղացիները հրաժարվում են։ Թե հնդիկները չլինեին, նա դժվարությամբ աշխատողներ կգտներ։

«Ես օրական 5 հազար դրամ եմ վճարում։ Հայերը չեն համաձայնում նույն աշխատանքը իրենց երկրում անել, սակայն Ռուսաստանում հավեսով գործի են անցնում։ Ինձ բանվորներ են պետք, այդ մարդիկ հաճույքով համաձայնում են։  Մենք նույնիսկ երբեմն միասին ընդմիջում ենք անում, ում են նրանք խանգարում»,- ասաց նա։

© Sputnik / Laura SarkisianՇինարարությունում աշխատող հնդիկներ
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Շինարարությունում աշխատող հնդիկներ

Սրանով հրաժեշտ տվեցինք «շեֆին»։

Հայաստանում հնդիկների որոնումը մեզ բերեց երևանյան հաստատություններից մեկը։ Ռեստորաններից մեկում երկու այցելու բաճկոններով էին` տարածքում ցուրտ էր։

Բարի մոտ մեզ դիմավորեց ժպտերես Ակաշ Կումարը, որը յոթ ամիս առաջ է Երևան եկել։ Նրան աշխատանքի է կանչել քույրը, որը Երևանում հնդկական խոհանոցի ռեստորան է բացել։ Այստեղ Ակաշն աշխատում է որպես ադմինիստրատոր ու մենեջեր։ Իր աշխատանքի դիմաց նա ամսեկան 250 դոլար է ստանում։

«Հնդկաստանում նույն աշխատանքի համար ինձ 100 դոլար կվճարեին։ Դրա համար այստեղ ամեն ինչից գոհ եմ, մարդիկ էլ այստեղ ժպտերես են, բարի։ Հայերն ու հնդիկները նմանություններ ունեն», – ասաց Կումարը։

© Photo : Laura SarkisianԱկաշ Կումարը
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Ակաշ Կումարը

Ինչպես կասեին մեր տաքսիստները. «հնդիկները հո սաղ կյանք շինարարությունում չեն աշխատել»։ Օրինակ` Ռախուլ Սետխին, որը 2008 թվականին է Հայաստան եկել։ Նա գերազանց ավարտել է բժշկական համալսարանը, իսկ այսօր աշխատում է այնտեղ։

Группа индийских туристов - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են Հայաստանում շատանում հնդիկները. պատկան կառույցների մեկնաբանությունը

«Ես դասավանդում եմ, նաև միջազգային գծով պրոռեկտորի խորհրդականն եմ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սետխին։

Նա հիմնվել է Հայաստանում, այստեղ ամուսնացել է հայուհու հետ։ Երեխային հայ–հնդկական բարեկամության խորհրդանիշ է անվանում։ Հարցին, թե ինչու են հնդիկներն ընտրում Հայաստանը, ասում է՝ կյանքն այստեղ անվտանգ է, որակյալ ու էժան։

Օրինակ, Հնդկաստանում բժշկական համալսարանում վեց տարի սովորելը մոտ 200 հազար դոլար արժի, Հայաստանում` 60 հազար (սրա մեջ մտնում է  ուսման վարձը, սնունդն ու ապրելը)»:

«Հնդկաստանում անվճար տեղեր կան պետական համալսարաններում։ Սակայն դրանք քիչ են, իսկ կուրսը մեծ է։ Այնպես որ ունևոր ընտանիքի երեխաները կարող են իրենց թույլ տալ սովորել մասնավոր բուհերում», – ասաց Սետխին։

Индусы моют армянские ковры в Армении - Sputnik Արմենիա
Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ

Նա ընդգծեց, որ Հայաստանն անվտանգ երկիր է, իսկ հայերը բարեհամբյուր են ու հյուրընկալ։ Այստեղ կարելի է գիշերվա ժամը երկուսին դուրս գալ տնից ու վստահ լինել, որ ոչինչ չի պատահի։

«Ես հպարտ եմ, որ Հայաստանում եմ բուհ ավարտել։ Ինձ համար ցավալի է համացանցում հնդիկների մասին այդքան շատ բացասական բաներ կարդալ։ Ես ուզում եմ հասկացնել, որ «գյուղ չկա, որ շուն չունենա» ու ամեն ազգի մեջ էլ լավ ու վատ մարդիկ կան, ու պետք չէ առանձին դեպքերից դատելով (եթե դրանք եղել են) դատել ամբողջ ազգի մասին», – ասաց Սետխին։

Իշխանությունը վրդովու՞մ է

2018 թվականի ինը ամիսների ընթացքում Հայաստան են եկել Հնդկաստանի 21 հազար 61 քաղաքացի, դուրս են եկել` 18 հազար 95 քաղաքացի, մնացած 2 հազար 966–ը երկրում են մնացել։ Նրանցից միայն 2 հազարն են ռեզիդենտ։  Միաժամանակ 1200 հնդիկների համար ռեզիդենտ–քարտի տրամադրման հիմքը ուսումն է Հայաստանի բուհերում, 800 համար` աշխատանքը։

«Անհրաժեշտ է չխստացնել վիզային ռեժիմը, այլ Հայաստանի միգրանտների վերաբերյալ ռազմավարություն մշակել։ Մեզ համար սա լրիվ նոր երևույթ է, մենք առաջին անգամ ենք դրան բախվում, այդ պատճառով անհրաժեշտ է լուծել այդ հարցը, մտածված կերպով զբաղվել դրանով», – լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

© Sputnik / Laura SarkisianՇինարարությունում աշխատող հնդիկներ
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում - Sputnik Արմենիա
Շինարարությունում աշխատող հնդիկներ

Մարդաբան Աղասի Թադևոսյան իր հերթին ազգայնականության դրսևորումը բացատրում է  այն բանով, որ հայ ժողովուրդը մոնոէթնիկ է։ Հայ հանրությունը սովոր է միայն հայերի տեսնել։ Նա վստահ է նաև, որ իշխանությունը պետք է անի ամեն բան, ռասիզմի դրսևորումները կանխելու համար, քանի որ դա վտանգավոր է։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը չի հասկանում` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել։ Նա ընդգծում է, որ եթե իշխանությունը երկրի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու խնդիր է դնում, ապա հասարակությունը պետք է սովորի, որ 10%–ը կարող են օտարերկրացիներ լինել։ Նա կարծում է, որ նույն հաջողությամբ մեզ համար կարող են «ավելորդ» դառնալ նաև սփյուռքահայերը։

Դրա հետ համաձայն չէ փորձագետ Հայկ Բալանյանը։

Նրա խոսքով` տարիների ընթացքում կրճատվում է ներքին ներդրումների քանակը, իսկ լրացուցիչ աշխատուժի կարիք ունեցող տնտեսական աճ չկա։

Փորձագետը վստահ է, որ Հայաստանում էժան աշխատուժի  ի հայտ գալը կխանգարի տեխնիկական զարգացմանը։ Իսկ Հայաստանը, էժան աշխատուժ ներկրելով, դուրս է մղում իր իսկ բնակչությանը, ինչը կհանգեցնի մարդկային ու տնտեսական կապիտալի կորուստի։

Լրահոս
0