00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավում եմ, որ Օրբելյանի հետ չգտնվեց գրագետ շփման ձև. Սարգսյանը հերքում է մեղադրանքները

© Sputnik / Aram NersesyanАрмен Саркисян
Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը գրել է, որ իր համար տհաճ ու նողկալի կարգավիճակ է աթոռակռիվ: Միշտ խուսափել է նման իրավիճակներից, ապրել ու գործել է պարզ, արդար և թափանցիկ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը հերքում է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում իրեն նշանակել–չնշանակելու հետ կապված տարատեսակ լուրերը։ Այս մասին նա այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես»,–գրել է Սարգսյանն ու նկարագրել նախորդող իրավիճակները։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն

Նա տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից ստացել է առաջարկ` ղեկավարել նախարարությանը կից ՊՈԱԿ-ներից մեկը (ոչ Օպերային թատրոնը), և դեկտեմբեր ամսին պետք է լիներ իր նշանակման հրամանը:

«Ընդունեցի և հայտնեցի պատրաստակամությունս` լինել օգտակար հայ մշակույթի բնագավառում: Նույն օրը ինձ հետ խոսել են Օպերային թատրոնի մի շարք արտիստներ, ովքեր բազմաթիվ խնդիրներ առաջ քաշեցին և դժգոհեցին օպերային թատրոնում տիրող վիճակից, կառավարումից և օրենսդրական խախտումներից: Ես տեղեկացրի, որ այլ թատրոն եմ գնալու, բայց պատրաստ եմ նախարարին ներկայացնել այդ խնդիրները, եթե դրանք լուծում չեն ստանում: Երկար զրույցից հետո ես պատրաստակամություն հայտնեցի նաև ստանձնել այդ պաշտոնը, եթե ինձ են տեսնում այդտեղ, քանի որ անձամբ ճանաչում եմ արտիստների մեծամասնությանը, տեղյակ եմ նրանց խնդիրների մասին, գիտեմ լուծման ճանապարհները:

Դեկտեմբեր ամսին ես երկրից բացակայեցի, որի պատճառով իմ փոխարեն ուրիշ մեկը նշանակվեց վերոնշյալ թատրոնի տնօրեն»,–նշել է Արմեն Սարգսյանը:

Օպերային թատրոնի տնօրենի հաստիքի հետ կապված Սարգսյանին ասել էին, որ օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան ու անցկացվի մրցույթ: «Ես մտածեցի, որ այս ընթացքում մաեստրո Օրբելյանին չեն անհանգստացնի, քանի որ նախարարությունը դեռ օդից կախված է և օպտիմալացման նախագիծը չի հաստատվել, իսկ Օրբելյանը մեծանուն և հրաշալի արտիստ է և չէի մտածում, որ կվիրավորեն նրան»,–գրել է նա:

Մարտի 28-ին, Դվին ռեստորանում թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում Արմեն Սարգսյանը հանդիպել է մաեստրո Օրբելյանին և պայմանավորվել են հանդիպել երկուշաբթի, որպեսզի ողջ եղելությունը ներկայացվի, ու հարցը լուծում ստանա` ի շահ թատրոնի և թատրոնի անձնակազմի:

Дирижер Константин Орбелян  - Sputnik Արմենիա
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել

«Ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ և Նազենի Ղարիբյանը նրա ազատման հրամանը ստորագրեց:

Դրանից հետո ինձ ոչ-ոք ոչինչ չի առաջարկել, չի խոստացել:

Ես ցավում եմ, որ մաեստրո Օրբելյանի հետ չգտնվեց ճիշտ և գրագետ շփման ձև: Ամեն բան կարելի է անել օրենքով և գեղեցիկ:

Այսքանով ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում այդ պաշտոնին, որ ես Նազենի Ղարիբյանի մտերիմն եմ, որ մտել եմ Օրբելյանի մոտ, որ արդեն նշանակվել եմ, որ ստաժս կամ տարիքս չէր ներում դրա պատճառով չնշանակեցին և այլն և այլն»,–գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնից տեղեկություն տարածվեց, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատվել է աշխատանքից:

Հետո մամուլում սկսեցին շրջանառել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին հնարավոր փոխարինողների անուններ. այդ շարքում են օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:

Լրահոս
0