ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը, Ռուբեն Շուգարյանն ու Վազգեն Սարգսյանն են։
«Դեսպան Ռուբեն Շուգարյանին, սիրելի Ռուբեն շնորհավորում եմ»,- գրել է Սարգսյանը։
Նրանք լուսանկարվել են ԱՄՆ–ում, Սպիտակ տան դիմաց։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Շուգարյանին լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել։
Շուգարյանը 2001-2005 թթ. արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեղակալն էր, 2005–2008թթ-ին՝ Իտալիայում Հայաստանի դեսպանը։
2008թ–ի նախագահական ընտրություններում նա պաշտպանել է Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, որից հետո հեռացվել էր դիվանագիտական պաշտոնից։
Արտգործնախարարի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2018թ–ի իշխանափոխությունից հետո։