ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ կայքի` ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։
Թե որ պաշտոնյան է ձերբակալվել, ու արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, պարզել առայժմ չի հաջողվում։
ԱԱԾ լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին չեն արձագանքում։