00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային դատարանից մենք չենք վախենում. Փաշինյանը խոսեց «Լիդիանի» մասին

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե հանքշահագործումը ռիսկային որակվի Ջերմուկի հանքային ջրերի ու Սևանա լճի համար, ապա այն կփակվի: Եթե ռիսկերը լինեն կառավարելի, ծրագիրը կիրագործվի։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կառավարությունը չի վախենում միջազգային դատարանից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր ԱԺ-ում` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հայտարարությանը, թե «Լիդիան Արմենիան» դիմել է միջազգային դատարան, և ինչ դիրքորոշում ունի կառավարությանը:

«Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` ընկալում կա, որ «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, ուրեմն վերջ:

«Մենք բյուջեից 300 000 դոլար է հատկացվել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերությունը տեղում իրականացնի փորձաքննություն` տալու մի հարցի պատասխան. արդյո՞ք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի են, թե ոչ, ընդունելի են, թե ոչ»,- ասաց նա:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի խնդիրը. իշխանությունները հույս ունեն հարցը լուծել առանց արբիտրաժային դատարանի

Վարչապետը հայտարարեց, որ եթե հանքշահագործումը որակվի ռիսկային Ջերմուկի հանքային ջրերի ու Սևանա լճի համար, ապա այն կփակվի: Եթե ռիսկերը լինեն կառավարելի, ծրագիրը կիրագործվի:

«Այս խնդիրը ձգձգվեց այն պատճառով, որ «Լիդիան» ընկերությունն ընդհանրապես հրաժարվեց աշխատել կառավարության հետ»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) համակարգը, որով Հայաստանն աշխատում է, հնացած է ու չի տալիս բոլոր հարցերի պատասխանները: Դա է պատճառը, որ կառավարությունը ստիպված է եղել դիմել միջազգային ընկերության գնահատմանը:

«Մենք պետք է օրենսդրական բարեփոխումներ անենք, որպեսզի մեր կատարած ՇՄԱԳ-ից հետո ստիպված չլինենք մի հատ էլ բյուջեից փող տանք, միջազգային փորձագետներ հրավիրենք,որպեսզի իրենք գնահատեն իրավիճակը: Մենք պիտի այնպիսի համակարգ ստեղծենք, որը կբացառի կոռուպցիոն ռիսկերն ու կտա այնպիսի ՇՄԱԳ, որը կլինի լիարժեք վստահելի»,- ասաց Փաշինյանը:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը պետք է վերանայի իր մոտեցումները. բնապահպանը` Ամուլսարի հանքի մասին

Վարչապետն անդրադարձավ նաև Թեղուտի մետաղական հանքավայրի խնդրին` հայտնելով, որ հանքավայրում արդեն դրական շարժ կա, աշխատուժ է ներգրավվում, ու առաջիկայում հանքը կսկսի գործել:

Ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Լրահոս
0