00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի խնդիրը. իշխանությունները հույս ունեն հարցը լուծել առանց արբիտրաժային դատարանի

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանքի տարածքում հետազոտությունը շարունակվում է, և դրա արդյունքները թույլ կտան լույս սփռել իրավիճակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունում հույս ունեն, որ Lydian ընկերության հետ կապված խնդիրը չի հասնի արբիտրաժային դատարան: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց ԱԺ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները

Ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Փոխվարչապետի խոսքով` Հայաստանի կառավարությունը հիմա իրավաբանների հետ խորհրդակցությունն է անցկացնում Lydian–ի հարցով։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կարգավորել հարցերն այդ ընկերության հետ առանց վեճի արբիտրաժային լուծման», – ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ անկախ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը  որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների կողմից, կստանան իրենց արձագանքը:

Նրա խոսքով՝ եթե հետազոտության արդյունքները լինեն ի օգուտ  Lydian–ի, դատարան դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի. «Եթե արդյունքը չհամապատասխանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նրանց տված փաստաթղթին, ինձ թվում է՝ իմաստ չի լինի դիմել արբիտրաժային դատարան»։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с посредниками Минской группы ОБСЕ по Карабаху (20 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը պատրաստվում է մեկնաբանություններ պահանջել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Լրահոս
0