ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Խորհրդային ու վրացի դերասան Նոդար Մգալոբլիշվիլին մահացել է 87 տարեկան հասակում Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Մգալոբլիշվիլին ծնվել է Թիֆլիսում 1931 թվականին։ Սովորել է Թբիլիսիի թատերական ինստիտուտում։
Նրան ամբողջ ԽՍՀՄ–ում հայտնիություն բերեց 1984 թվականին էկրաններ բարձրացած «Սիրո բանաձևը» ֆիլմը, որում Մգալոբլիշվիլին կոմս Կալիոստրոյի դերն էր կատարում։
1979 թվականին Մգալոբլիշվիլին արժանացել էր Վրացական ԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչմանը։
2002 թվականին նա խաղացել է «Спецназ» ֆիլմում, 2003 թվականին նկարահանվել էր «Спецназ 2» ֆիլմում։