ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մինչև մարտի 26-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված` օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար նվազելու է 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 25-ին և 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։