00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանքները նորից կբարձրանան. որսագողության դեմ պայքարը կպաշտպանի ընձառյուծներին

© Photo : WWF Armenia Кавказский Леопард
Кавказский Леопард  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Բնապահպանության նախարարությունը պայքարի միջոցառումներ է առաջարկում կովկասյան ընձառյուծի ապօրինի որսի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձրացնել որսագողության համար նախատեսված տուգանքները։ Բնապահպանության նախարարությունը համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է նախապատրաստել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց  Բնապահպանության նախարարության Կենսաբազմազանության և կենսաանվտանգության  քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Տետ-ատետ - Կարինե Դանիելյան,Գոհար Օգանեսովա (16.03.19) - Sputnik Արմենիա
Պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը. ահազանգում են բնապահպանները

Նրա խոսքով` նախատեսվում է կովկասյան ընձառյուծի որսի համար բարձրացնել տուգանքը 3 մլն դրամից մինչև 100 մլն դրամ։ Արգելոցում կամ հատուկ պահպանվող գոտում ընձառյուծի ապօրինի որսի դեպքում տուգանքները 5 անգամ կավելանան։

Ինչպես նշեց Գրիգորյանը, այս նախագիծը դեռ քննարկվելու է։

«Սակայն շատ կարևոր է հենց տուգանքների էական բարձրացումը, քանի որ դա կարող է որսագողերի համար զսպող գործոն դառնալ», – կարծում է նախարարության ներկայացուցիչը։

«Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իր հերթին նշեց, որ այդ միջոցառումները կօգնեն հազվագյուտ կենդանիների ապօրինի որսի դեմ պայքարում և կստիպեն որսագողերին կենդանիներին սպանելուց առաջ մտածել։

Площадь Свободы - Sputnik Արմենիա
Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի արդյունավետ բացահայտել որսագողության դեպքերը։ Ինչպես ասաց Մանվելյանը, այժմ աշխատանքներ են տարվում լրացուցիչ տեսանկարահանող սարքերի տեղադրման ուղղությամբ։ Դրանք դեռ 100-ն են։

Մանվելյանը նաև հիշեցրեց, որ 2019 թվականը Հայաստանում Կովկասյան ընձառյուծի տարի է հայտարարվել Խոսրովի արգելոցում նկատած գիշատչի պատվին, որին Լեո են անվանել։ Հիմա երկրում 7-9  ընձառյուծի առկայություն է արձանագրվել, նրանք հանդիպում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Ընձառյուծի պահպանության ծրագիրն իրականացվում է 2002 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության և WWF–ի կողմից։ Նախագծի նպատակը` արեալի պահպանումն ու գիշատչի պոպուլյացիայի ավելացումն է։

Լրահոս
0