00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆանտոմային ազդագի՞ր, թե՞ «հիփհոփահամ» դառը կատակ. Երևանում մի նոր հարթակի կարիք կա

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы. Ереван
Здание Оперы. Ереван  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճաշակի հարցում ընկեր չկա: Դուք ասեք՝ ընկերը ճաշակ ունենա: Ճաշակի ու չափի զգացողությունն արտահայտվում են նաև «համը չհանելու» կարողությամբ: Նկատի ունենք այն, որ ամեն մի երևույթ իր համապատասխան տեղում և միջավայրում պետք է լինի: Ֆրակ հագած ֆուտբոլասերը նույնքան զավեշտական տեսք կունենա մարզադաշտի տրիբունայում, որքան բռնցքամարտիկի հագուկապով վիոլոնչելահարը:

Երկու օր է` Facebook–ում մի ազդագրի լուսանկար է շրջանառվում, որը չէր կարող ուշադրություն չգրավել: Ըստ լուսանկարի` եկող ամիս, ավելի ստույգ՝ ապրիլի 19-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսվում է ЭGO և Կարեն ՏՈՒԶ բեմական անուններով ու հիփ-հոփ և ռեփ երաժշտական ոճերով հանդես եկող ռուսաստանաբնակ երկու հայ երիտասարդ երգիչների համերգը: Դե, ֆեյսբուքյան վիրտուալ հանդիսատեսին էլ ուրիշ բան պետք չէր: Եվ, օրինակ, այդ լուսանկարը զետեղած «Ասեկոսե.ամ» կայքի ֆեյսբուքյան էջում ծավալվեցին բուռն քննարկումները: Արձագանքների ամպլիտուդը մեծ է՝ «ինչպե՜ս կարելի է»-ից մինչև «դե համերգ ա, էլի, բա որտե՞ղ անեն, եթե ոչ՝ համերգասրահում»:

Марзпетаран Сюника - Sputnik Արմենիա
Ավելի քան կես տարի աշխատավարձ չեն ստացել. ինչպե՞ս են իրենց զգում զանազան պաշտոնյաները

Դե, հի՜ն, մասնագիտական սովորությամբ փորձեցի նախ պարզել, թե կա՞ նման բան: Ազդագրի լուսանկարում նշված 011-54-57-42 հեռախոսահամարով զանգն ինձ «տարավ» Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղ: Հեռախոսակապի մյուս կողմում ուշադիր լսեցին հարցս և պատասխանեցին, որ ինչ-որ բան լսել են, բայց կոնկրետ նման համերգի տոմսեր չկան և տոմսերի գների վերաբերյալ տեղեկություններ էլ չունեն: Դա արդեն է՛լ ավելի հետաքրքրեց: Սկսեցի «փորփրել» մասնագիտացած տոմսարկղային ծառայություններով զբաղվող կազմակերպությունների կայքերը: Ո՛չ toms.am-ի, ո՛չ tomsarkgh.am-ի կայքում, որտեղ կարելի է տեսնել մինչև մայիսի 25-26-ը նախատեսված ամենատարբեր մշակութային միջոցառումների, համերգների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, բացարձակապես ոչինչ չկար նշված ЭGO-ի և Կարեն ՏՈՒԶ-ի սպասվող որևէ համերգի մասին: «Տոմսարկղ»-ին նաև ֆեյսբուքյան տարբերակով հարց ուղղեցի ավելի ճիշտ՝ հիշյալ լուսանկարն ուղարկեցի, պատասխանեցին, որ այս պահին նման տեղեկություն չունեն:

Լավ, սա ի՞նչ ֆոկուս է: Դա ֆանտոմային ազդագի՞ր է, թե՞ ինչ-որ մեկի «հիփհոփահամ» դառը կատակը: Բայց նստվածք մնաց, ամեն դեպքում:

Как живут люди на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա
Երջանկացել ենք 13 կետով, բայց դեռ այնքա՜ն երջանկանալու տեղ ունենք

 

Հարցն, ի դեպ, ամենևին էլ նշված երգիչները չեն, ոչ էլ այն զանգվածագրավ երաժշտական ոճերը, որոնցով նրանք հանդես են գալիս: Հայ տղաներ են, որ իրենց երգեցողությամբ, երաժշտական շնորհքով այդ կարգի երգերի սիրահարների շրջանում Ռուսաստանում իրենց տեղն են ապահովել բեմի վրա ու խոսափողի մոտ: Ի դեպ, Էդգարի ու Կարենի կատարումների տեսանյութերը «Յութուբում» հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր դիտումներ են գրանցել:

ЭGO բեմական անունով հանդես եկող Էդգար Մանվելյանը ծնվել է Հայաստանում, բայց վաղ տարիքից, հասկանալի է, ծնողների հետ հայտնվել է Դոնի Ռոստովում, 16 տարեկանում՝ 2006-ին կատարել է առաջին քայլերը երգ-երաժշտության ասպարեզում: Կարեն ՏՈՒԶ բեմական անունով հանդես եկող Կարեն Մովսիսյանն էլ Տաշիրից է, բայց մեծացել է Ռուսաստանի Կալուգա քաղաքում: Եվ չնայած 15-16 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով Կարեն Մովսիսյանը ծանր վնասվածք է ստացել, որից հետո անվասայլակով է տեղաշարժվում, նա կարողացել է ուժ գտնել այդ հարվածը հաղթահարելու և բեմական հաջողության հասնելու համար: Դա, իհարկե, մարդուն լրացուցիչ հարգանքով վերաբերվելու առիթ է տալիս:

Բայց ճիշտ հասկանանք միմյանց:

Մեկը դասական երաժշտություն է նախընտրում, մեկ ուրիշը, ենթադրենք, ծանր ռոք, երրորդը՝ ազգագրական, չորրորդը՝ ռեփ կամ հիփ-հոփ, հինգերորդն ընդհանրապես ծիտիկների ծլվլոցից ու առուների քչքչոցից այն կողմ այլ մեղեդի չի ընդունում: Ողջ հարցն այն է, որ ամեն ինչ իր տեղում լինի: Ամեն ինչ, ասում են, չափի մեջ է գեղեցիկ:

И.о. премьер-министра Никол Пашинян и мэр Еревана Айк Марутян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ինչպես կպատասխանեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո դիմեին նրան

Իսկ 1300 հանդիսականի համար նախատեսված Արամ Խաչատրյան համերգասրահը հաստատ այն վայրը ու այն միջավայրը չէ, որտեղ հիփ-հոփ կամ ռեփ, առավել ևս՝ ռաբիս կամ այդ կարգի այլ երգիչներ հանդես գան: Արամ Խաչատրյան համերգասրահի մշակութային ու երաժշտական հարգն ու միջավայրն էապես այլ են: Իսկ այլ, զանգվածագրավ ոճի երգիչների համար կա, ասենք մարզահամերգային համալիրը, կան մարզադաշտեր: Եթե դրանք շատ մեծ են, ապա երևի վաղուց ժամանակն է մտածել Երևանում համապատասխան, այսպես ասենք՝ «երիտասարդական, դիսկոտեկային, տաշի-տուշիական» ինչ-որ համերգասրահ կառուցելու մասին:

Իսկ Արամ Խաչատրյան համերգասրահը, օպերայի դահլիճը եկեք թողնենք այդ օջախներին համարժեք երաժիշտներին, երգիչներին ու հանդիսականներին:

Լրահոս
0