00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը

© Sputnik / Asatur YesayantsДом Исайи Ершова на берегу озера Севан в Армении
Дом Исайи Ершова на берегу озера Севан в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը բացառիկ պատմություն է ներկայացնում մի տան մասին, որը Սևանում կառուցել են ռուս հուդայականները և նոր գյուղի հիմք դրել։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սևանա լճից քիչ հեռու, համանուն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, Հայաստանում կառուցվող սովորական քարե տների շարքում փայտից կառուցված մի խրճիթ է ծվարել։ Բայց այդ խրճիթն արտասովոր է, յուրահատուկ։ Սա ռուս հուդայականների թողած կենդանի հետքն է, առաջին շինությունը, որից, ըստ էության, սկսվեց Սևան քաղաքի պատմությունը։ Բայց ամեն ինչի մասին` հերթով։

© Sputnik / Asatur YesayantsԻսայա Երշովի տունը
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Իսայա Երշովի տունը

XIX-րդ դարի կեսերին, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը, այստեղ հայտնվեցին առաջին գաղթականները։ Ռուս ուղղափառ եկեղեցին դարեր շարունակ պայքարում էր հերետիկոսների դեմ։ Նրանց շարքն էին դասվում նաև էթնիկ ռուսները, որոնք հուդայականություն էին դավանում։ Ցարական կառավարությունը հուդայականության բազմաթիվ հետևորդների աքսորեց Կովկաս` Տամբովի, Սարատովի, Տուլայի և այլ նահանգներից։ Եվ ահա 1842 թվականին Սևանա լճի ափամերձ տարածքում իր երկրորդ հայրենիքը գտավ Իսայա Երշովը` այստեղ կառուցելով առաջին տունն ու նոր բնակավայրի հիմք դնելով։ Ժամանակի ընթացքում Երշովի օրինակին հետևեցին նրա հայրենակիցներից շատերը։ Գյուղը կոչեցին Ելենովկա` ի պատիվ Մոսկվայի Իվան Երրորդ մեծ իշխանի հարս Ելենայի, որը հուդայականություն էր ընդունել և հետագայում դրա համար կյանքով պատասխան տվեց։

Տունը, որն այստեղ կառուցեց Երշովը, ի սկզբանե գտնվում էր գրեթե լճի ափին։ Սևանը հարուստ էր ձկներով, իսկ մերձակայքը հարմարավետ արոտավայր էր։ Ջրի մակարդակն իջնելուց հետո ափը զգալիորեն հեռու մնաց։

© Sputnik / Asatur YesayantsԻսայա Երշովի տունը
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Իսայա Երշովի տունը

Մենք ուսումնասիրեցինք տունը։ Այն, անկասկած, փոքր-ինչ կորցրել էր իր նախնական տեսքը։ Սակայն բնօրինակի մակետը պահպանվում է Սևանի թանգարանում, մակետի վրա կարելի է տեսնել բավական ամուր և խնամված տուն, որը կղմինդրե տանիք ուներ։ Այժմ տան վիճակը առաջին հայացքից ոչինչով աչքի չի ընկնում. փոքրիկ խրճիթ` դեպի փողոց նայող պատշգամբով, սվաղով պատված փայտե պատեր։ Սակայն սա միայն առաջին տպավորությունն է։ Հեռվից։ Ուշադիր նայելու դեպքում շինության յուրաքանչյուր մասնիկը լցված է ռուս հուդայականների պատմությամբ, որոնք ապաստան էին գտել հեռավոր Հայաստանում։ Թեև տան մասին ավելի լավ կպատմեն լուսանկարները։

Ցավոք, Երշովի ընտանիքից ոչ ոքի հանդիպել չկարողացանք։ Բոլոր նրանք, ովքեր որևէ ազգակցական կապ ունեն այդ ընտանիքի հետ, վաղուց Ռուսաստան են մեկնել։ Տունն այժմ բաժին է հասել Վարդանյան Էլմիրային։ Հայ կինը ծանոթ է եղել Իսայա Երշովի ծոռան` Յուրիի և նրա քրոջ` Օլգայի հետ։ Վարդանյանն ապրում էր նրանց հարևանությամբ, օգնում էր, ինչով կարող էր։ Յուրին տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, նրանք հարևանների հետ առանձնակի շփվել չէին սիրում, բայց Վարդանյանին վստահում էին։

© Sputnik / Asatur YesayantsՎարդանյան Էլմիրա
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Վարդանյան Էլմիրա

«Ես հոգ էի տանում նրանց մասին, աղքատ էին ապրում, հարազատներից ոչ ոք չկար նրանց կողքին։ Ես նրանց խղճում էի։ Հետո այդ մարդիկ սեփական կամքով ինձ կտակեցին տունը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կան։ Անկեղծ ասած, տանը տարրական կենցաղային պայմաններ չկան, բացակայում է կոյուղի, սանհանգույց և լոգարան։ Բացի այդ, ես ինքս էլ արդեն տարիքս առել եմ, չեմ կարող այստեղ մնալ», – մեզ հետ զրույցում ասում է Վարդանյանը։

Признание в любви Пятахина - Sputnik Արմենիա
Ռուս ղեկավարը Հովհաննես Թումանյան է կարդում. տեսանյութ

Թեև քաղաքային իշխանությունները հիմա մտածում են այն մասին, որ նոր շունչ հաղորդեն Երշովի տանը։ Սևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ շինությունն ուզում են թանգարանի վերածել։ Սակայն, ինչպես ցանկացած այլ նախագիծ, այդ գաղափարը գումար է պահանջում։ Քաղաքապետարանում մտադիր են դիմել դեռ գործող մշակույթի նախարարություն (գերատեսչությունը շուտով կմիացվի կրթության նախարարությանը – խմբ.), և եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված կլինեն մասնավոր ներդրողներ փնտրել։

Ամռանը Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Սևան, նրանց գրավում ու ձգում է լեռնային լիճն իր համեղ սիգով և անկրկնելի իշխանով։ Այժմ դրանց հնարավոր կլինի ավելացնել նաև տուն-թանգարանը։ Տեղի իշխանությունների մտահղացմամբ` թանգարանի ստեղծումը քաղաքին նոր կարգավիճակ կհաղորդի, որովհետև այստեղ հիմնական աշխուժությունը տիրում է բացառապես ամռանը, լողափնյա սեզոնը բացվելուն պես։ Մնացած ժամանակ Սևանը բավական ծանր տպավորություն է թողնում` խստաշունչ կլիմա, փոքրաքանակ բնակչություն։

© Sputnik / Asatur YesayantsԱրմինե Ղուկասյան
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Արմինե Ղուկասյան

Այս տանը պատմամշակութային բացառիկ կենտրոն ստեղծելու իր ծրագրերի մասին մեզ պատմեց նաև ակտիվիստ, տեղի բնակիչ Անի Անտոնյանը։ Նա մեծ նախագիծ է կազմել, որն ուղղված է Սևանում ռուսական պատմամշակութային ժառանգությունը պահպանելուն և զարգացնելուն։ Հեղինակի մտահղացման համաձայն` Երշովի տունը կարելի է դարձնել ինտերակտիվ պատմակրթական թանգարան` ռուսական լեզուն և մշակույթը տարածելու, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի պատմական կապերի մասին բնակչության իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Եթե գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվի, կենտրոնը կունենա էթնիկ բակ, ցուցասրահ, կրթասրահ և արհեստանոց։

Էթնիկ բակը հարմարավետ այգի կլինի, որտեղ կներկայացվի քաղաքի հիմնադրման պատմությունը։ Ծառուղով զբոսնելիս պատմական էքսկուրս կկատարվի։ Աուդիոուղեցույցը կներկայացնի պատմական փաստերը, իսկ ցուցանմուշները (հատուկ 3D նկարները) ժամանակի մեջ ճանապարհորդելու տպավորություն կստեղծեն։

© Sputnik / Asatur YesayantsԻսայա Երշովի տունը
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Իսայա Երշովի տունը

Ցուցասրահի ցուցանմուշները նվիրված կլինեն ռուս ժողովրդի, ինչպես նաև հուդայականություն դավանած ռուսների ավանդույթներին։ Դահլիճում թեյախմություններ, ինտերակտիվ էքսկուրսիաներ կանցկացվեն։

Կրթասրահում, նախագծի համաձայն, ռուսերենի անվճար դասընթացներ են անցկացվելու ուսանողների և դպրոցականների համար, ինչպես նաև կլոր սեղաններ և տարբեր միջոցառումներ։ Կրթական գործընթացը ֆինանսավորվելու է զբոսաշրջային հոսքի հաշվին։

Տուն թանգարանում նաև արհեստավորներ կաշխատեն։ Ցանկացողները հնարավորություն կունենան սովորել իրենց նախընտրած արհեստը կամ պարզապես ծանոթանալ վարպետների աշխատանքին։

© Sputnik / Asatur YesayantsԻսայա Երշովի տունը
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Իսայա Երշովի տունը

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, նա իր ընկերների հետ տարբեր կառույցներ է դիմել, այդ թվում` Հայաստանում գործող ռուսական կազմակերպություններ։ Նախագիծն այժմ քննարկվում է նրանց հետ, բոլոր հնարավորությունները կան նման գաղափարը կյանքի կոչելու համար։

Մինչդեռ Էլմիրա Վարդանյանը զրույցի ընթացքում խոստովանեց, որ ուզում է վաճառել այս տունը, որը 5 մլն դրամ է գնահատել։ Բայց եթե գտնվեն մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք պատրաստ են այստեղ թանգարան հիմնել, նա դեմ չի լինի։ Տարեց կինն ասում է, որ տան կեսն ուրախությամբ կտրամադրի նման թանգարան ստեղծելու համար, միայն թե մյուս մասը նույնպես վերանորոգվի, որպեսզի ինքը կարողանա ապրել այնտեղ։

© Sputnik / Asatur YesayantsДом Исайи Ершова на берегу озера Севан в Армении
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը  - Sputnik Արմենիա
Дом Исайи Ершова на берегу озера Севан в Армении
Լրահոս
0