«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում նա հատված է կարդում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից։
«Այսօր պոեզիայի միջազգային օրն է, այդ պատճառով էլ ես որոշել եմ փոխել իմ պաշտոնը Beeline–ում և դառնալ ասմունքող։ Կատակ է։ Ինչպես հայտնի է, այս տարի մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ենք նշում, և ես որոշել եմ ձեզ համար ընթերցել նրա պոեմից մի հատված, որը վերջերս եմ սովորել»,– տեսանյութին կից գրել է Պյատախինը։
Նրա էջի բաժանորդներին դուր է եկել այս նախաձեռնությունը և հիացական մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։