00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանին քննարկեց Իրինա Ռոդնինայի դպրոցն անվանափոխելու հարցը

© Sputnik / Asatur YesayantsИрина Роднина посетила Ледовый дворец в Ереване, названный в ее честь
Ирина Роднина посетила Ледовый дворец в Ереване, названный в ее честь  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լույս» դաշինքի ներկայացուցիչն առաջարկեց վերանվանել Իրինա Ռոդնինայի անվան դպրոցը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Խաչատրյանն այսօր կայացած արտահերթ նիստում առաջարկեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանել և կոչել Հայ-ռուսական գեղասահքի դպրոց։

Чрезвычайный и полномочный посол Армении в России Вардан Тоганян во время телемоста Москва-Ереван-Минск-Астана (25 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հայաստանի դեսպանը վրդովված է ռուս պատգամավորների պահվածքից

Մարզադպրոցը Երևանում բացվել է 2015 թվականի դեկտեմբերին։

Խաչատրյանի խոսքով` նախաձեռնությունը կապված է Ռոդնինայի` Բաքու կատարած այցի հետ, որտեղ նա ռուս խորհրդարանականների ու փորձագետների հետ մասնակցել է Խոջալուի իրադարձություններին նվիրված երթին, հարցազրույցներ է տվել, որոնք ավագանու անդամը վիրավորական է համարում հայ ժողովրդի համար ։

Երևանն իսկույն արձագանքել էր ռուս խորհրդարանականների երթին։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Մոսկվայում Դաշնության Խորհրդի լիակազմ նիստում ելույթի ժամանակ ասել էր, որ հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը տարակուսանք է հարուցում։

«Նա Բաքվում հանկարծ դարձավ ցեղասպանագետ` խոսելով հայերի գործած հանցանքների ու Խոջալուի դեպքերի միջազգային իրազեկության բարձրացման մասին։ Ավագանու անդամներից ոչ ոք չի կարող աննկատ թողնել կատարվածը։ Սա երևանցիների պատվախնդրության ու արժանապատվության հարցն է», – ասաց Խաչատրյանը։

«Լույս» դաշինքը համապատասխան նախագիծն արդեն պատրաստել է ու դպրոցի վերանվանման հարցը քննարկել շահագրգիռ կողմերի, այդ թվում` դպրոցի հովանավորի հետ։

«Լույս» դաշինքը դիմեց «Իմ քայլը» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներին` նախագծին աջակցելու ու մարտի 26–ին արտահերթ նիստում հարցը օրակարգ մտցնելու համար։

Выступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Անհասկանալի է ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային. Միրզոյան

Այդ խմբակցությունների ներկայացուցիչներն էլ նշեցին, որ իրենց համար նախագիծն անսպասելի էր, բայց ընդհանուր առմամբ կողմ են նախաձեռնությանը, պետք է քննարկել։ Խաչատրյանին խոստացան որոշում կայացնել Ավագանու նիստի ավարտից անմիջապես հետո։

Քաղաքապետ Հայկ Մարությանը խորհուրդ տվեց հայտնի ընթացակարգով գնալ` հավաքել Ավագանու 1/3 անդամների ստորագրություններ ու հարցը քննարկել արտահերթ նիստում։ Խաչատրյանն ասաց, որ անկասկած կհետևի այդ խորհրդին։

Հիշեցնենք` «Մոսկվա–Բաքու» պարբերականին տված հարցազրույցում գեղասահորդ ու պատգամավոր Իրինա Ռոդնինան խորհուրդ էր տվել հայ հասարակությանը եզրակացություններ անել Խոջալուի դեպքերից։

«Այո, ոչ ոք չի վիճում, որ ողբերգական իրադարձություններ են եղել։ Հիշողությունը կմնա։ Բայց, միևնույնն է, պետք է դուրս գալ այդ իրավիճակից; Չի կարելի Ղարաբաղի արյունահոսող վերքերը թողնել հետնորդներին», – ասել է նա։

Ռոդնինան հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։

Լրահոս
0