00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհասկանալի է ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային. Միրզոյան

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВыступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва
Выступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ խոսնակի խոսքով` դա տեղի է ունեցել, չնայած Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին ու ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում կայացած հակահայկական ակցիային հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունն անհասկանալի է։ Այս մասին այսօր Մոսկվայում Դաշնության Խորհրդի լիագումար նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պետք է ցավով փաստեմ, որ չնայած հարաբերությունների բարձր մակարդակին ու մեր երկրների դաշնակցային գործակցությանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ռուսական կողմի ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային», – ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով` ակցիան ուղղված էր տարածաշրջանի խաղաղության ու կայունության դեմ։

«Ավելին, անհասկանալի է հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը այդ միջոցառումներին»,– ասել է Միրզոյանը։

Спикер Национального Собрания Армении Арарат Мирзоян на заседании Софета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Սումգայիթում հայերի ջարդը էթնիկ զտումների հիմք է դարձել. Միրզոյանը` Մոսկվայում

Միրզոյանը նշել է նաև, որ միջխորհրդարանական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի ՌԴ Դաշնային Խորհրդի ու ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը։

«Տարիներ շարունակ հանձնաժողովն արդյունավետ հարթակ է եղել երկու երկրի խորհրդարանականների, փորձագետների, գործարար աշխարհի ներկայացուցիչների համար», –նշել է Միրզոյանը։

Այսօր, նրա խոսքով, կարելին է հանձնաժողովին նոր խթան տալ ու նոր օրակարգ պատրաստել։

Նշենք` օրերս Բաքվում կայացել է ռուսաստանցի մի շարք պատգամավորների ու հասարակական գործիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք Խոջալուի իրադարձությունների հետ կապված տարատեսակ հայտարարություններ են արել։ Երեք պատգամավորների թվում է եղել նաև Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ, հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան։

Լրահոս
0