ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ղազախստանի նոր նախագահը` Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է վերանվանել երկրի մայրաքաղաքը և այն կոչել Նորսուլթան` ի պատիվ երկրի առաջին նախագահի։ Այս մասին նա հայտնել է երդման արարողությունից հետո։
«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել էր Տոկաևը:
Ապա` Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է nur.kz-ն-ն:
«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նորսուլթան Նազարբաևը մարտի 19–ին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: