00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն նրբանկատ չի լինի. ի՞նչ հետևանքներով է հղի Հայաստանով իրանական գազի տարանցումը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министра Армении Никола Пашиняна принял Верховный лидер Исламской революции Аятолла Сейед Али Хаменеи (27 февраля 2019). Тегеран
Премьер-министра Армении Никола Пашиняна принял Верховный лидер Исламской революции Аятолла Сейед Али Хаменеи (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում բավականին մանրամասն քննարկեց իրանական գազի թեման և այն Հայաստանի տարածքով Վրաստան ու Եվրոպա առաքելու հարցը։ Վարչապետը նշեց գործընկերների հետաքրքրությունը այդ հարցի նկատմամբ` նկատի ունենալով Ռուսաստանը, Թուրքմենստանը և Վրաստանը, որոնց առաջնորդների հետ արդեն քննարկել է նախագծի հեռանկարները։ Մեկ այլ հարց է, թե այդ նախագծին ինչպես կվերաբերվեն ԱՄՆ–ում, որտեղ Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ ունեն իրենց պատկերացումները, որոնք չեն համապատասխանում մերի հետ։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Հայաստանի տարածքով  Վրաստան և Եվրամիության երկրներ իրանական գազ տեղափոխելու նախագիծը, անշուշտ, հեռանկարային է, Երևանի համար այն չափազանց ձեռնտու է, ինչպես նաև մնացած շահագրգիռ կողմերի համար։ Սակայն իրագործմանը վերաբերող հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, քանի որ Իրանի և ԱՄՆ–ի միջև լարվածության մակարդակը չի նվազում։ Ավելի շուտ` հակառակը։

Строительные работы - Sputnik Արմենիա
Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

Եվ այդ գործոնը չի կարելի թերագնահատել` խոսելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին (տնտեսական, ֆինանսական, աշխարհաքաղաքական)։

Իրանի և ԱՄՆ–ի միջև դիմակայությունն այնպիսի աստիճանի է հասել, որ պարզ է` ամերիկացիները Հարավային Կովկասի հարցում ավելորդ ձևականությունների հետևից չեն ընկնի։

Պետք չէ հուսալ, որ Վաշինգտոնում կհամաձայնեն «մատների արանքով» նայել ոչ մեծ շահեկան բիզնեսին, ինչի հույսն ունի Հայաստանը` իրանական գազի տեղափոխման վրա գումար վաստակելու ակնկալիք ունենալով։

ԱՄՆ–ը սկսում է ճնշում գործադրել իր այնպիսի դաշնակիցների վրա, որոնք ունեն իրանական նավթի կարիքը, ինչպիսիք են, օրինակ, Իտալիան կամ Ճապոնիան։ Եվ նման պայմաններում ամերիկացիները նրբանկատ չեն լինի նաև Հարավային Կովկասում։

Նրբանկատ չլինել նշանակում է հայտնվել իրանական երկրորդային պատժամիջոցների տակ։ Ճիշտ է, այդ պատժամիջոցները Երևանի համար տնտեսական առումով քիչ վնասակար են, քանի որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ֆինանսների և լուրջ ներդրումների հետ կապված գործարկված նախագծեր չկան։ Սակայն քաղաքական առումով ամերիկյան պատժամիջոցները կարող են լուրջ բարդությունների հանգեցնել։ Օրինակ, միջազգային ասպարեզում` ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող կտրուկ ակտիվության առումով։

Հայաստանը պարտավոր  է իր առջև դնել աշխարհաքաղաքական գերակայություններ և հրապարակել դրանք

Ինչ էլ լինի, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ֆինանսատնտեսական և քաղաքական առումով հեռանկարային նախագծից։ Իհարկե, ոչ։ Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ դասավորել արտաքին քաղաքական գերակայությունները։ Եվ, որ պակաս կարևոր չէ, հրապարակել դրանք դիվանագիտական և ԶԼՄ հարթակներում։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

Մասնավորապես, ասել, որ Թեհրանը ԱՄՆ–ի հետ որոշակի խնդիրներ ունի, մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ, սակայն Հայաստանի համար, որն առանց այդ էլ ունի փակ սահմաններ և՛ արևմուտքից, և՛ արևելքից, Իրանն իրականում կենաց ճանապարհ է։ Եվ հաստատ յոթ սարից այն կողմ գտնվող ԱՄՆ–ը չպետք է թելադրի Հայաստանին նրա աշխարհաքաղաքական գերակայությունները։

Առավել ևս, որ մինչև հիմա Հայաստանը միջազգային քաղաքական ասպարեզում համաշխարհային գերտերության հետ բարեկամական հարաբերություններից լուրջ արտոնություններ չի ունեցել (հիշենք նույն ղարաբաղյան հիմնահարցը)։ Ի տարբերություն Իրանի, որն օգնել է ծանր պատերազմական տարիներին, հիմա էլ երկրի տնտեսության գրեթե ոչ այլընտրանքային տարբերակ է։ Թեհրանն իսկապես  հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի լավ–վատ կայունություն պահպանվի արցախյան առաջնագծում։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի ընտրություններին միջամտություն չի լինելու. Փաշինյանի ենթատեքստերն ու ուղերձները

Միաժամանակ լուրջ հեռանկարներ կան Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար։ Մարտի 12–ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա  Արդականիանը քննարկել է իր ռուսաստանցի գործընկեր Ալեքսանդր Նովակի հետ Հայաստանի միջոցով երկու երկրների էլեկտրացանցերը միացնելու հեռանկարը։

Հետո էլ հայտնի է, որ առաջիկայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ «Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ոլորտում։ Դա շատ կարևոր համաձայնագիր է, քանի որ Հայաստանն աշխարհագրական սահման ունի Իրանի հետ, և հայ գործընկերներն այդ համաձայնագրի ամենաակտիվ նախաձեռնողներից էին», – ԶԼՄ–ներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերի նախարար Տատյանա Վալովայան։

Այդ սխեմայում կարող էր տեղավորվել Հայաստանի տարածքով Վրաստան և Եվրոպա իրանական գազ առաքելու նախագիծը։

Առավել ևս, որ արդեն հայտնի է` գաղափարը և նախագիծը վայելում է բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը, մասնավորապես Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և նույնիսկ Թուրքմենստանի։

Լրահոս
0