00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան». SputnikPro-ի մոդուլն ավարտվեց

© Sputnik / Aram NersesyanУчебный модуль SputnikPro
Учебный модуль SputnikPro - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ավարտվեց SputnikPro կրթական նախագծի հերթական մոդուլը։ Նախագծի շրջանակում հայտնի փորձագետները վարպետության դասեր անցկացրին ուսանողների համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ավարտվեց SputnikPro կրթական նախագծի հերթական մոդուլը։

Լրագրողների ու պրոֆիլային ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված մոդուլը երկու մասից էր բաղկացած։

Առաջին մասում ելույթ ունեցավ դիվանագետ, Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների» ամբիոնի դասախոս Վլադիմիր Էմիլի Դիլանյանը։ Վարպետության դասի ժամանակ նա կարևորեց դիվանագետների շփումը ԶԼՄ–ների հետ` շեշտելով երկու պատճառ ։ Առաջինը` հավելյալ տեղեկություն ստանալ անձամբ լրագրողներից ։ Երկրորդը` որոշակի ազդեցություն գործել այն երկրում, որտեղ գործուղվել է դիվանագետը։

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Դիլանյան
«Քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան». SputnikPro-ի մոդուլն ավարտվեց  - Sputnik Արմենիա
Վլադիմիր Դիլանյան

«Դիվանագետը պետք է իմանա` ով է նորություններ անում, որպեսզի իր երկրի ԱԳՆ–ին հնարավորին չափ արդյունավետ տեղեկություններ փոխանցի այն երկրի մասին, որտեղ ինքն է գտնվում», – ասաց դիվանագետը։

Ժամանակակից քաղաքական գործընթացների համատեքստում Դիլանյանն ԱՄՆ նախագահի օրինակով ընդգծեց ոչ միայն մեդիայի, այլև սոցիալական ցանցերի գերակա դերակատարությունը։

Мастер-класс с участием руководителей пресс-центров Армении в мультимедийном пресс-центре Sputnik Армения  в рамках нового модуля образовательной программы SputnikPro (18 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
SputnikPro ծրագրի շրջանակում հայտնի դիվանագետը և լրագրողը կներկայացնեն իրենց փորձը

Թրամփը շփվում է իր քաղաքացիների, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ Twitter–ի միջոցով` ասես շրջանցելով ԶԼՄ–ներին։ Խոսելով կարևորագույն քաղաքական գործընթացների վրա մեդիայի ազդեցության մասին` Դիլանյանը հիշեց Թոնի Բլերին ու այսպես կոչված «նոր լեյբորիստների» հաղթանակը։Նրանք օգտվել էին «շրջադարձային զենքից», այսինքն` արդյունավետ կերպով ազդում էին ընտրազանգվածի վրա զանգվածային լրատվամիջոցների միջոցով։

Խոսելով դիվանագիտության փակ կառուցվածքի ու լրագրության անհամեմատ լայն սպեկտորի տարբերությունների մասին` Դիլանյանն անդրադարձավ նաև բանական ու հուզական մոտեցումներին, դրանց միջև եղած սահմանափակումներին, դրանց դրսևորումներին ավտորիտար ու ժողովրդավարական պետություններում։

Սակայն չնայած գլոբալացմանն ու աճող տեխնոլոգիաներին, Դիլանյանի կարծիքով, միևնույնն է` առանցքային գործոնները շարունակում են մնալ մարդկային շփումն ու մարդկային կոնտակտները։

Հետո Դիլանյանն էստաֆետը փոխանցեց Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանին։ Նա էլ սիրիական հակամարտության օրինակը բերեց` նշելով, որ կարևոր է տեղեկություններ ստանալ կտրականապես տարբերվող, հաճախ միմյանց հակասոց և բացառող աղբյուրներից։

© Sputnik / Aram NersesyanԱրման Վանեսքեհյան
«Քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան». SputnikPro-ի մոդուլն ավարտվեց  - Sputnik Արմենիա
Արման Վանեսքեհյան

Վանեսքեհյանն ընդգծեց, որ երբ հարկ եղած տեղեկությունը չի բավարարում, այդ պահին օգնության պետք է գա տրամաբանությունը և լրացնել տեղեկության պակասը։

«Տրամաբանական շղթան կարողանում է փշրանքներով վերականգնել իրադարձությունները, օգնում է հավաքել իրականության խճանկարը։ Հենց այդպես կարելի է խմբագրությունում նստած տիրապետել իրավիճակին ու զգալ ինչպես ձուկը ջրում` դիվանագետ չլինելով», – նշեց մասնագետը։

Ինչպես և նախորդ խոսնակը, Վանեսհեքյանը նույնպես խոսեց մեդիայի դերակատարության մասին` վստահեցնելով, որ «քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան»։

© Sputnik / Aram NersesyanSputnikPro մոդուլի մասնակիցները
«Քաղաքականություն անողը ոչ թե Թրամփն է, այլ մեդիան». SputnikPro-ի մոդուլն ավարտվեց  - Sputnik Արմենիա
SputnikPro մոդուլի մասնակիցները

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։

Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Լրահոս
0