00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե հայերն ու հույները հավատան իրար, հունական ապրանքը կկարողանա փոխարինել թուրքականին

© Sputnik / Aram NersesyanГенеральный директор компании "Элеа Кретеа" Ианнис Баиракстарис
Генеральный директор компании Элеа Кретеа Ианнис Баиракстарис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունական ընկերությունների ներկայացուցիչները մարտական են տրամադրված. նրանք եկել են Հայաստան` իրենց արտադրանքը ներկայացնելու և հայ գործարարների հետ ծանոթանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանում են հունական շուրջ 10 ընկերության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով։ Այսօր` մարտի 19-ին, հայ-հունական գործարար համաժողովի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին հայ գործարարների հետ, ներկայացրին իրենց արտադրանքն ու ծանոթացան հայկական շուկա մուտք գործելու հնարավորությանը։

Հունական «Էլեա կրետեա» ընկերության տնօրեն Յիաննիս Բաիրակստարիսը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք Հայաստան են ուզում ներմուծել ձիթապտուղ և ձիթապտղի յուղ։ «Մեր ձիթապտղի յուղը տարբերվում է շուկայում եղածներից այնքանով, որ օրգանական է, առանց հավելումների, բացի այդ, մենք ունենք ձիթապտղի յուղ հատուկ երեխաների համար, որտեղ կան մի շարք վիտամիններ։ Շուրջ 2 սերնդի պատմություն ունի մեր ընկերությունը, այսինքն` մոտ 200 տարի է, ինչ կանք շուկայում»,–ասաց Բաիրակստարիսը։

© Sputnik / Aram Nersesyan«Էլեա կրետեա» ընկերության արտադրանքը
Եթե հայերն ու հույները հավատան իրար, հունական ապրանքը կկարողանա փոխարինել թուրքականին - Sputnik Արմենիա
«Էլեա կրետեա» ընկերության արտադրանքը

Նրա խոսքով` արդեն իսկ 25 երկրներում արտահանում են իրենց մթերքը` ԱՄՆ, Չինաստան, Ավստրալիա, Եվրոպա։ Ըստ Բաիրակստարիսի` իրենք մանրամասն ուսումնասիրել են հայկական շուկան և կարծում են, որ մեր շուկան ունի իրենց արտադրանքի կարիքը։

«Մենք մեր բիզնեսը սկսել ենք ընտանեկան բիզնեսից, հետո կամաց–կամաց մեծացել է թե՛ մեր թիմը, թե՛ արտադրության քանակը։ Հայաստանն ու Հունաստանը սննդի, ինչպես նաև արտադրություն հիմնելու մշակույթով շատ նման են իրար։ Ես գիտեմ, որ հայկական շուկան շատ արագ է զարգանում, և հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները կունենան մեր արտադրանքի կարիքը»,–ասաց ընկերության տնօրենը։

Հունաստան–Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ակիս Դագազիանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ զանազան ոլորտներում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության, զբոսաշրջության, Հունաստանը մեծ փորձ ունի, որը պետք է փոխանցի հայ գործընկերներին։

Դագազիանի խոսքով` Հայաստանն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է մեծ առաջընթաց գրանցել, որի փորձն էլ հույներին պետք կգա։

«Բացի այդ, Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ` կարող է դարպաս դառնալ հունական ընկերությունների համար։ Վերջին տարիներին մենք հայ զբոսաշրջիկների մեծ հոսք ենք ունեցել դեպի Հունաստան, սակայն մեր նպատակն է հույն զբոսաշրջիկների հոսքն էլ խթանել դեպի Հայաստ

ան։ Հայաստանում քաղաքական դրությունը փոխվել է, ինչը կարող է նոր դռներ բացել»,– ասաց Դագազիանը։

© Sputnik / Aram NersesyanՀայ–հունական գործարար համաժողով
Եթե հայերն ու հույները հավատան իրար, հունական ապրանքը կկարողանա փոխարինել թուրքականին - Sputnik Արմենիա
Հայ–հունական գործարար համաժողով

Նրա գնահատականով` հայ գործարարները նախկին ԽՍՀՄ երկրների բիզնես էթիկային ծանոթ են, իսկ այդ երկրները հատուկ կորպորատիվ մոտեցում ունեն, և Հունաստանին շատ է անհրաժեշտ այդ փորձի փոխանակումը։

© Sputnik / Aram NersesyanԱկիս Դագազիան
Եթե հայերն ու հույները հավատան իրար, հունական ապրանքը կկարողանա փոխարինել թուրքականին - Sputnik Արմենիա
Ակիս Դագազիան

Դագազիանը, ի դեպ, արմատներով հայ է. նրա նախնիները դեռ 1792–ին են հաստատվել Հունաստանում։

«Հունաստանում հայերի 3 պատմական խումբ ունենք։ Ամենահին համայնքը Ցեղասպանությունից առաջ այնտեղ հաստատվածներն են, որոնց թիվը 500-1000–ի է հազիվ հասնում։ Հունաստանում կան հայեր, որոնք Ցեղասպանությունից հետո են գաղթել, և նրանց թիվը մի փոքր շատ է` շուրջ 12 000։ Սակայն ամենաշատը Խորհրդային Միության փլուզումից հետո են հայերը հաստատվել Հունաստանում` մոտ 40 000»,–ասաց Դագազիանը` հավելելով, որ իրենց համար մարտահրավեր է այդ բոլոր համայնքներն ինտեգրելը։

© Sputnik / Aram NersesyanՀայ–հունական գործարար համաժողով
Եթե հայերն ու հույները հավատան իրար, հունական ապրանքը կկարողանա փոխարինել թուրքականին - Sputnik Արմենիա
Հայ–հունական գործարար համաժողով

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով էլ` անկախ այն հանգամանքից, որ Հունաստանն ու Հայաստանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են, այդուհանդերձ վերջին 15 տարիներին երկու երկրների առևտրատնտեսական շրջանառությունը շատ քիչ է։ Ըստ Ղազարյանի` նման համաժողովների նպատակը երկու երկրների գործարարներին իրար հետ ծանոթացնելն է, ինչպես նաև երկու շուկաների հնարավորություններին ծանոթացնելը։

«Հույն գործարարները պետք է հասկանան` շուկան ինչի կարիք ունի, իսկ մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է բիզնես անել. նման պոտենցիալ, օրենսդրական դաշտ կա։ Հունաստանը ԵՄ երկիր է, վերջին երկու տարում ֆինանսական ճգնաժամից դուրս է եկել և կարող է Հայաստան ներկրումների իր ոլորտն ավելացնել` թուրքական ապրանքների փոխարեն»,– ասաց Ղազարյանն ու ավելացրեց, որ նման պոտենցիալ կա, եթե հավատան իրար ու համարձակ առաջ քայլեն։

Ի դեպ, Հայաստանում են հունական համեմունքների, դեղերի, շինարարական նյութերի, քիմիական միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերությունները։

Նշենք, որ հայ–հունական գործարար համաժողովը կազմակերպել են ՀՀ և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատները:

Լրահոս
0