ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Ինդոնեզիայի արևելյան Պապուա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որոնողափրկարարական ծառայության տվյալներով` ջրհեղեղը գրանցվել Ջայապուրա շրջանում։ Փրկարարները միջոցառումներ են իրականացնում տասնյակ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնում էին 40 զոհվածի և 21 տուժածի մասին։
Նահանգի հյուսիս–արևելյան հատվածում։ Ավելի վաղ հայտնում էին նաև, որ ոչ պակաս, քան 9 տուն և երկու կամուրջ է վնասվել։ Ներկա պահին շուրջ 120 քաղաքացի, որոնց տները վնասվել են, տարհանվել են կառավարական հիմնարկների շենքեր։ Ջուրն արդեն հետ է քաշվել, սակայն որոնողափրկարարական թիմը ջրհեղեղից տուժած բոլոր շրջաններ դեռ չի հասել։