ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է նաև որպես բյութի բլոգեր, այժմ ավելացնում է մոլի պճնասերի համբավը։
Վերջին շրջանում 38-ամյա հեռուստաաստղը ցուցադրում է ոչ միայն իր բաց զգեստները, այլ նաև հանդերձասենյակի հարստությունը։
Այս անգամ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի կինը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սպիտակ երկար զգեստով։ Մարմինը կիպ գրկող զգեստն ընդգծել է Քարդաշյանի շքեղ կազմվածքը։
Օգտատերերը սկսել են քննարկել ոչ միայն նրա կերպարը, այլ նաև հսկայական հանդերձասենյակը՝ թանկարժեք պայուսակներով և կոշիկներով։
Առավել ուշադիրները նկատել են, որ Քիմ Քարդաշյանի հավաքածուի մեջ կան Hermes, Fendi, Louis Vuitton և այլ համաշխարհային ապրանքանիշների պայուսակներ։