00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի օրիգինալ բան, սցենարը նույնն էր. փորձագետը գնահատել է Ադրբեջանի զորավարժությունները

© Photo : official site of the MoD of AzerbaijanКрупномасштабные учения азербайджанской армии
Крупномасштабные учения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը պահպանում է ռազմական բալանսն Ադրբեջանի հետ։ Վերջին շրջանում Հայաստանին հաջողվել է զգալիորեն ուժեղացնել իր զինանոցը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Չնայած դիվանագիտական աշխուժությանը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, իրավիճակը շփման գծում դժվար թե կարելի է անամպ համարել։ Կրակին յուղ են լցնում ադրբեջանական բանակի վերջին լայնածավալ զորավարժությունները, որոնք մշակողների ու իրականացողների խոսքով, «առավելագույնս մոտեցված են ռազմականին»։ Զորավարժություններին մասնակցել է մոտ 10 հազար զինծառայող, մեծ քանակությամբ սպառազինություն ու ռազմական տեխնիկա, մոտ երկու տասնյակ թռչող սարքեր։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետդեպը Հայաստանի մասին զեկույցում օգտագործել է «անջատողականներ» բառը. ԱԳՆ–ի պարզաբանումը

Ուրբաթ երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանական ԶՈւ–ն բավական երկար դադարից հետո ականանետներ են կիրառել Ակնայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանելով զորավարժությունները` ռազմական վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ դրանք ընդհանուր առմամբ նախորդներից չէին տարբերվում։ Երբ զորավարժությունների ժամանակ անընդհատ նույն սցենարն են խաղարկում, դա վկայում է  այն մասին, որ բանակին պատրաստում են համապատասխան ռազմական գործողություների։ Տվյալ դեպքում այդ սցենարը հետևյալն է` ադրբեջանական բանակին պատրաստում են հարձակվել Արցախի ուղղությամբ։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Ադրբեջանական զինուժը երկար դադարից հետո նորից ականանետներով կրակել է Արցախի դիրքերի վրա

«Անկեղծ ասած, ես սպասում էի, որ այս զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կկիրառեն «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնք գնվել են Բելառուսից, ու LORA իսրայելական հրթիռային համալիրները։ Սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չի օգտագործվել։ Համենայն դեպս, կադրերում դա չտեսանք, ինչը մի քիչ զարմանալի է», –  նշեց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին լայնորեն գովազդում էր այդ միջոցների գնումը Իսրայելից ու Բելառուսից։ Այս գործարքները ներկայացվում էին որպես պատասխան այն բանի, որ Հայաստանը «Իսկանդեր» ռուսական համալիրներ է գնել։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференция с действующим главов ОБСЕ Мирославом Лайчаком (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

Փորձագետը չի բացառում, որ զորավարժությունների ժամանակ այդ միջոցները չկիրառելը կապված է հրթիռների մեծ արժեքի հետ։ Օրինակ, LORA–յի մեկ հրթիռի արժեքը մոտավորապես 800 հազար դոլար է։ Հնարավոր է` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի համարել այդքան մեծ գումար ծախսել զորավարժության վրա։

Զենքի մնացած տեսակները նախկինում էլ էին կիրառվել, այնպես որ այստեղ հասարակությունը ոչ մի նոր բան չտեսավ։

Անդրադառնալով այս փուլում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսին` Հովհաննիսյանն ասաց, որ Երևանի ու Մոսկվայի միջև ռազմատեխնիկական գործարքների սերիան զգալիորեն մեծացրել է Հայոց բանակի մարտական հնարավորությունները։

Դա վերաբերում է և՛ հրթիռային տեխնիկային, և՛ սովորական սպառազինությանը։ Մի փոքր առավելություն կարող է ունենալ Ադրբեջանը ձեռքբերված տեխնիկայի հաշվին, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը զենքի որակով ու տեսակով պարիտետ է պահպանում։

Լրահոս
0