00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննարկվում է Օպերայի հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափարը

© Sputnik / Asatur YesayantsГородские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн
Городские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերայի շենքի գիշերային լուսավորման համակարգը կփոխվի, ինչպես նաև Օպերայի տանիքի վրա տեղադրված ալեհավաքները կտեղափոխվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ոչ միայն ապամոնտաժվող սրճարանների տարածքում, այլ նաև ամբողջ Օպերայի շրջանում գաղափար կա իրականացնել գեղարվեստական ձևավորման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Городские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ հեռացնում են տարածքի կանաչ զանգվածը

Նա նշեց նաև, որ Օպերայի շենքի գիշերային լուսավորման համակարգը կփոխվի, ինչպես նաև Օպերայի տանիքի վրա տեղադրված ալեհավաքները կտեղափոխվեն. քննարկվում է նաև Օպերայի հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափարը։ «Ապամոնտաժված սրճարանների տարածքը կկանաչապատվի, կլինեն սիզամարգեր, թփեր։ Տարվա ընթացքում մրցույթ կհայտարարվի` տարածքում գտնվող նստարանների ձևավորման հարցը լուծելու համար։ Արդյունքում այս տարի կունենանք ուղղակի կանաչ տարածք, մյուս տարի արդեն տարածքն ամբողջական տեսքի կբերվի»,–ասաց Կարապետյանը` հավելելով, որ քաղաքի կերպարանափոխությունը շարունակական է լինելու։

Նա նշեց նաև, որ կարելի է ենթադրել` Օպերայի տարածքում գործող սրճարանների գործունեությունը ոչ այնքան իրավական հիմքի վրա էր հիմնված, այլ բանավոր պայմանավորվածությունների, գուցե նաև ստվերային գործարքների։ «Իսկ այս պահին տեղի ունեցող գործընթացը տեղի է ունենում իրավական ամուր հիմքերի վրա»,–հավաստիացրեց Կարապետյանը։

Стычка между сотрудниками полиции и противниками сноса кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Անդրադառնալով ապամոնտաժված սրճարանների` առանց աշխատանքի մնացած աշխատակիցների խնդրին` Կարապետյանը նշեց, որ իր կարծիքով ոլորտում աշխատանք գտնելՆ այնքան էլ դժվար չէ, ավելի ճիշտ` հեշտ է։ «Կարծում եմ` այն, որ ասում էին, թե այս սրճարաններում 300-400 աշխատակից կա, այդ թիվը խիստ ուռճացված է։ Ըստ մեր տվյալների` այստեղ աշխատում է ամենաշատը 2-3 տասնյակ քաղաքացի, նկատի ունեմ` գրանցված աշխատակիցներին»,–ասաց Կարապետյանը։

Նա հիշեցրեց նաև, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ժամանակի ընթացքում Օպերայի տարածքի մյուս հատվածներին էլ է անդրադարձ կատարվելու։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կրկին մեկնարկել են Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում աշխատում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև «Կենտրոն կանաչապատման» աշխատակիցները։

Տեղում իրավիճակը, ի տարբերություն երեկվա, բավական հանգիստ է, և սրճարանի աշխատակիցները չեն խոչընդոտում ապամոնտաժման աշխատանքներին։

Ի դեպ,  երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է:

Լրահոս
0