ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Աստանայում ավարտված աշխարհի թիմային առաջնություններում շնորհվեցին նաև անհատական մեդալներ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի:
2-րդ խաղատախտակի առջև հանդես եկող Մկրտչյանը 8 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր:
Նշենք, որ Աստանայում անցկացված աշխարհի առաջնության կանանց մրցաշարում հաղթեց Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ տոնեց բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը: