https://arm.sputniknews.ru/20190315/inch-e-spasvum-drmbon-um-haytnabervac-khachkarerin-17706636.html
Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ
Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Մոտավորապես XI-XIII դարերով թվագրվող մի քանի խաչքար հայտնաբերվել են Արցախի Մարտակերտի շրջանում։ 15.03.2019, Sputnik Արմենիա
2019-03-15T09:47+0400
2019-03-15T09:47+0400
2019-03-15T00:41+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1763/78/17637896_0:21:1498:869_1920x0_80_0_0_1fffabc9502ae657662fae09e4438122.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1763/78/17637896_0:0:1498:943_1920x0_80_0_0_cce9b2b87d6bbbe87dec3d77808472bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մշակույթ , հայաստան
արցախ, մշակույթ , հայաստան
Դրմբոնի մասունքները. ինչ է սպասում Արցախում հայտնաբերված խաչքարերին. լուսանկարներ
Մոտավորապես XI-XIII դարերով թվագրվող մի քանի խաչքար հայտնաբերվել են Արցախի Մարտակերտի շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik Արմենիա, Լիլիթ Հարությունյան Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում հայտնաբերված խաչքարերը առաջիկայում կներառվեն Հուշարձանների պետական ցանկում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։
«Փորձագետները շուտով կսկսեն ուսումնասիրել հայտնաբերված խաչքարերը։ Մենք մոնիթորինգ կանցկացնենք, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կներառվեն Հուշարձանների պետական ռեեստրում», – նշեց նա։
Հայրապետյանի խոսքով` խաչքարների ստեղծման ժամկետը հստակ դեռ չի ճշտվել, այն մոտավոր է, քանի որ դրանք դեռ չեն ուսումնասիրվել։
Նա ավելացրել է նաև, որ Անշարժ հուշարձանների պետական ցուցակը շուտով կնորացվի։