00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտաքին և ներքին դիվերսիաները չեն բացառվում. ինչպես պաշտպանել կիբեռտիրույթը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցПользователь у компьютера
Пользователь у компьютера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոշոր սոցցանցերի զանգվածային խափանումները, որոնք նկատվում էին չորեքշաբթի ամբողջ աշխարհում, բարեբախտաբար, պետական կառույցներին չեն սպառնում, այդ թվում ` ուժայիններին և կենսաապահովման պատասխանատուներին։ Սակայն բանն այն է, որ մենք չենք կարող երաշխավորված լինել արտաքին և ներքին կիբեռհարձակումներից։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Մեր գերթվայնացված դարում Հայաստանը կիբեռսպառնալիքներից, ինչպես պարզվում է, բավարար չափով չի պաշտպանված։ Թեև, մյուս երկրներում, որոնք ավելի զարգացած են ՏՏ ոլորտում, եթե նույնիսկ կիբեռանվտանգության տեսանկյունից ավելի լավ վիճակ է տիրում, ապա ոչ շատ մեծ չափով, Sputnik Արմենիայի համար պարզաբանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

YouTube - Sputnik Արմենիա
Առաջնահերթը Youtube-ի հայաֆիկացումն է, հարկելու պահը զուտ ենթահարց է

Պետական գերատեսչությունների (նախարարություններ, ԿԲ, կոմիտեներ և այլն) կիբեռանվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ–ն. այստեղ դրանց կատարման և պահպանման իրենց պահանջները, ստանդարտներն ու մոտեցումները կան։ Մասնավոր հիմնարկները, այդ թվում պետության համար կարևոր նշանակություն ունեցողները` գազա և ջրամատակարարման ձեռնարկությունները, էլեկտրակայանները և բանկերը, իրենց անվտանգությամբ անձամբ են զբաղվում։

Սամվել Մարտիրոսյանը երկար ժամանակ է ինչ բարձրաձայնում է կիբեռանվտանգության վերաբերյալ օրենքների ժողովածու ունենալու անհրաժեշտության մասին. որոշակի պարտադրող փաստաթուղթ, որը կկարգավորի ոլորտը։ Դա անհրաժեշտ է գոնե նրա համար, որ համակարգվեն սպառնալիքներն ու ռիսկերը, արտակարգ արձագանքման ընդհանուր մոտեցումներ և չափանիշներ մշակվեն։

Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ խափանումը, որը  պարալիզացրել էր երկիրը, լիովին կարող էր արտաքին հարձակում լինել, ասում է փորձագետը։ Հասկանալի է, որ նման միջամտությունից հնարավոր չէ երաշխավորված լինել, և օրենքների ոչ մի ժողովածու արտակարգ իրավիճակներից երաշխավորել չի կարող, սակայն այն գոնե որոշակի չափով կկարգավորի ամեն ինչ։

Եվ այսպես, ռիսկի գոտում են գտնվում պետական կառույցները, կրիտիկական ենթակառուցվածքները և բանկային համակարգը. դրանք այն ոլորտներն են, որոնք կենսական նշանակություն ունեն պետության և մարդկանց համար։

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
Facebook–ը, Messenger–ն ու Instagram–ը դեռ չեն աշխատում. խառնվել պետք չէ. ձեզանից չէ

«Խնդիրն այն է, որ մենք պատրաստ չենք հնարավոր միջադեպերին։ Մենք կարող ենք բախվել այնպիսի խնդրի, երբ օբյեկտները, որոնք կարևոր հանրային նշանակություն ունեն, օրինակ, էլեկտրակայանները, գազա և ջրամատակարարման ընկերություններն առավել խոցելի կդառնան և կարող են հարվածի տակ հայտնվել», – ասաց փորձագետը։

Նման հարված տեսականորեն կարող է հասցվել և՛ դրսից, և՛ ներսից. դիվերսիաները չեն բացառվում։ Մի քանի տարի առաջ կառավարական մակարդակով կիբեռնավտանգության ոլորտում որոշակի գործընթացներ սկսվեցին, սակայն հետո ամեն ինչ դարձյալ լռեց։

«Մեզ գրեթե ոչինչ չունենք։ Մենք կիբեռանվտանգության ազգային ռազմավարություն չունենք, չունենք կենտրոն, որը զբաղվում է այդ խնդիրներով։ Չկան նաև կիբեռանվտանգության պրոֆիլային կենտրոններ. յուրաքանչյուր բանկ, օրինակ, հոգ է տանում իր անվտանգության համար անձամբ, թեև հենց բանկերի համար կոնկրետ պահանջներ կան։ Սակայն միևնույն է օրենսդրությունը գրեթե չի նկարագրում այն, ինչ տեղի է ունենում հիմա, առավել ևս թույլ չի տալիս կանխատեսել նույնիսկ մոտ ապագան», – նշում է Մարտիրոսյանն ու ավելացնում, որ Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակը, եթե խոսենք ընդհանուր առմամբ, չափազանց ցածր է։

Մինչ օրս Հայաստանում ինքնահանգստացման համար նման մոտեցում էր գերիշխում. իբր թե, մենք փոքր շուկայով փոքր երկիր ենք, ահաբեկիչների համար հետաքրքրություն չներկայացնող, և կիբեռանվտանգության հարցերը երկրորդ պլան էին մղվում։

Նման հայեցակետի խոցելի լինելն ակնհայտ է. չէ՞ որ երբեք չգիտես, թե ում կարող ես հանկարծակի հետաքրքրել։

Кабели - Sputnik Արմենիա
Տարածաշրջանային նոր կապուղին կանցնի Հայաստանով. Ադրբեջանն ու Թուրքիան կմնան խաղից դուրս

Դիվերսիաները ոչ մի տեղ չեն բացառվում, նույնիսկ ամենաաննշան և խաղաղ երկրում. այդ դեպքում մենք ինչ ասենք, նման երկու հարևան ունենալով։ Բացի այդ տարածաշրջանն էլ հանգիստ և խաղաղ անվանել չի կարելի. մշտապես պետք է զգոն լինել։

Եվրոպան և ԱՄՆ–ն վաղուց են կիբեռտիրույթի անվտանգությունը դիտարկում ցամաքային, օդային և ջրային անվտանգության հետ մի մակարդակի վրա, իսկ Հայաստանի «ոխերիմ հարևան» երկրում նաև հատուկ հակահաքերական ստորաբաժանումներ են ստեղծվել։

Մեզ մոտ այդ ամենը դեռ հիմնականում պահվում է այսպես կոչված մի շարք «ակտիվիստների» էնտուզիազմի վրա։ Սակայն դա պետք է պետական մակարդակով կազմակերպվի, կարծում է Մարտիրոսյանը, չէ՞ որ խոսքը պետական կառույցների տեղեկատվության գաղտնիության և ընդհանրապես դրանց անխոչընդոտ աշխատանքի մասին է, էլ չենք խոսում երկրի քաղաքացիների անձնական տվյալների մասին։

Լրահոս
0