ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Նոր Զելանդիայի արևելքում գտնվող Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթների վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Չորս կասկածյալներին ձերբակալել են, բայց դեռ հայտնի չէ, թե որքան մարդ է մասնակցել հարձակմանը։ Հայտնի է, որ հրաձիգներից մեկի անունը սոցցանցերում Բրենտոն Տարանտ է։ Նա 28 տարեկան ավստրալիական ծագում ունեցող տղամարդ է։ Բրենտոնը տեղի ունեցածը ուղիղ հեռարձակման միջոցով ցուցադրել է սոցցանցի իր էջից։
Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ աշխատում է կադրերը սոցցանցից հեռացնելու ուղղությամբ։
BREAKING: New Zealand police say 3 men and 1 woman in custody over shootings at 2 mosques in Christchurch.
— The Associated Press (@AP) 15 марта 2019 г.
Հայտնում են, որ միջադեպից առաջ տղամարդը 37 էջանոց մանիֆեստ էր գրել, որում հայտարարում էր իր մտադրությունների մասին։ Նա տեղեկացրել էր, որ սա «ահաբեկչական հարձակում է»։
Համացանցում հրապարակած երկար ուղերձում, ենթադրյալ հրաձիգը նկարագրել էր, թե ով է նա և ինչու է Քրայսթչերչի մզկիթում կրակ բացել։
Twitter-ը կասեցրել է «Բրենտոն Տարանտ» անունով էջի գործողությունները։
Shooter apprehended #christchurch pic.twitter.com/Wke5JLPnTR
— Mr. Kiwi (@HilariousKiwi) 15 марта 2019 г.
Ներկա պահին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 30 տուժած։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը միջադեպը դաժանության աննախադեպ ակտ է անվանել։
«Տուժածներից շատերը միգրանտներ են, Նոր Զելանդիան նրանց տունն է, նրանք` մենք ենք», – ասել է վարչապետը։
Հարձակումների են ենթարկվել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ալ–Նուր» մզկիթը և քաղաքամերձ Լինվուդում գտնվող մզկիթը։
Բազմաթիվ դաժան կադրեր են տարածվում համացանցում։
WATCH: Police, paramedics and ambulances are seen outside a Christchurch, New Zealand hospital, after police say there were shootings resulting in multiple casualties at one mosque and another location. https://t.co/vMRItCAB1A pic.twitter.com/pBQUor0Upx
— CBS News (@CBSNews) 15 марта 2019 г.