00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներն ու պոչանքները լցվել են հարևան գյուղեր

© Sputnik / Arpi BeglaryanРудник в Сотке
Рудник в Сотке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ 382 431 552 դրամի տուգանք է հաշվարկել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի 18,55 հեկտար հողամասերը ծածկել են պոչանքներով։

Նման բացահայտում է արել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը`  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը իրականացրած ստուգումների արդյունքում։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը պետք է վերանայի իր մոտեցումները. բնապահպանը` Ամուլսարի հանքի մասին

Բացահայտվել է, որ 2017 թվականի հունվարի 25-ին, 26-ին, 27-ին և փետրվարի 3-ին Արծվանիկ պոչամբարից տեղի է ունեցել 398,4 տոննայի արտահոսք։

Տեսչական մարմինը արտահոսքեր է արձանագրել նաև կոմբինատին պատկանող խողովակներից։ Իսկ վթարային իրավիճակների համար նախատեսված ավազանները պարզվել է մասնակի են ծառայում իրենց նպատակին:

Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով Ողջի գետի ջրավազան են արտանետվել 1,97 տոննա վտանգավոր նյութեր: 2018 թվականի 3-րդ եռամսյակում ջրային ավազան է արտանետվել 0,29 կգ ցինկ։

Ընկերությունը խախտել է նաև ջրառի պահանջը։ Ջրառն  իրականացվում է Ողջի, Գեղի և Սակքար գետերից, որոնց վրա տեղադրված չեն ջրաչափեր։

2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 20-ն ընկերությունն աշխատել է նաև առանց մթնոլորտային արտանետումների չափման։

Տեսչական մարմինը բացահայտել է, որ այդ ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել փոշի՝ 1754.92 տոննա, ածխածնի օքսիդ՝ 435.78 տոննա, ազոտի օքսիդ՝ 325.26 տոննա, բենզապիրեն՝ 0.002188 տոննա, ածխաջրածիններ՝ 56.739 տոննա, մանգանի օքսիդներ՝ 0.0046 տոննա, մուր՝ 12.709 տոննա, ծծմբական թթվի գոլորշիներ՝ 0.1725 տոննա և ծծմբի անհիդրիդ՝ 24.57 տոննա:

Золотодобывающий рудник компании ГеоПроМайнинг Голд - Sputnik Արմենիա
Սոթքի հանքավայրի շահագործումը դադարեցվում է. հանքի ճանապարհները փակել են

Ընկերության տարածքում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նաև քարաջարդման աղաց, փայտամշակման արտադրամաս և բետոնի պատրաստման հանգույց, որոնց աշխատանքի արդյունքում մթնոլորտ է արտանետվել 159.97 տոննա փոշի:

Ստուգմամբ բացահայտվել է նաև, որ ընկերությունն աշխատել է առաջանց հանքավայրի պաշարների վերագնահատման ու հաշվառման։ Վերջին անգամ դրանք հաշվառվել են 2006 թվականին։

2017 թվականին հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27,2մլն. տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է տարեկան 22,0մլն. տոննա։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 382 431 552 դրամի վնաս և ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։

Բացի այդ ընկերության 3 պատասխանատու պաշտոնատար անձիք ենթարկվել են ընդհանուր 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանքի։

Լրահոս
0