00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքի հանքավայրի շահագործումը դադարեցվում է. հանքի ճանապարհները փակել են

© Photo : GeoProMining ltd official siteЗолотодобывающий рудник компании "ГеоПроМайнинг Голд"
Золотодобывающий рудник компании ГеоПроМайнинг Голд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը։ Նա ոստիկանությունից պահանջում է հեռացնել հանքի ճանապարհները փակած մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերություն հայտնում է, որ ստիպված է ժամանակավորապես դադարեցնել Սոթքի հանքում և ոսկու կորզման ֆաբրիկայում աշխատանքները։

Պատճառը, ըստ հաղորդագրության` մի խումբ մարդիկ են, ովքեր մայիսի 22-ից մինչև այսօր փակել են դեպի հանք ու Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհները։

Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոսկու հանքավայրի հետ կապ ունեցել է. Սարգսյանը չի հերքում

«Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերության մամուլի խոսնակ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ճանապարհները փակել են մարդիկ, ովքեր նախկինում ապօրինի մուտք են գործել հանքի տարածք ու ոսկու անօրինական արդյունահանում իրականացրել։

« Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին։ Ոստիկանությունն իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ընկերության աշխատակիցների թիվն այս պահին անցնում է 2000-ից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային խոստացան պարզել իրողությունը։

Իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը չբացառեց, որ ընկերության աշխատանքի դադարեցումը կարող է բացասաբար ազդել նաև իրենց աշխատանքի վրա, քանի որ ՀԿԵ–ի բեռնափոխադրումների 70%-ը կազմում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»–ի փոխադրումները։

Լրահոս
0