00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Իսրայել հարաբերություններն աշխուժացնելու միայն երկու ճանապարհ կա. Ցինկեր

Բաժանորդագրվել
Հայ–իսրայելական հարաբերություններն այսօր գտնվում են այսպես կոչված «լռության» փուլում։ Երկկողմ կապերի աշխուժացումն ու հաստատումը կախված է երկու երկրների քաղաքական կամքից։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի և Իսրայելի հարաբերություններն աշխուժացնել կարող են միայն երկու գործոն. դեսպանատների բացումը, ինչպես նաև պետության ղեկավարների մակարդակով պաշտոնական այցերը։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Կոծկված պատերա՞զմ. Արցախում էսկալացիան կարող է գլոբալ ցնցումների դետոնատոր դառնալ

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ Իսրայել էր այցելել հայաստանյան պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին նաև Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Իսրայելական կողմի հետ հանդիպմանը տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում նաև դեսպանատների բացում, ինչպես նաև Հայաստանում Իսրայելի նոր դեսպանի նշանակում։

«Հավանական է, որ հենց դեսպանատների բացումը թույլ կտա աշխուժացնել Հայաստանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունները և դրանք ավելի բարձր մակարդակի բարձրացնել», – ասաց Ցինկերը։

Նա ընդգծեց, որ դեսպանատան բացումը կարող է մի շարք հարցեր լուծել, բարելավել փոխգործակցությունը տնտեսական ոլորտում, կապեր հաստատել տարբեր ընկերությունների միջև, երկրների միջև համագործակցության ընդլայնման խթան դառնալ։

Встреча премьер-министр Армении Никола Пашиняна и президента Ирана Хасана Рухани (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Ճակատագրական փետրվար. Մերձավոր Արևելքի ապագան գերտերությունների հետ որոշում է Երևանը

Ցինկերը պարզաբանեց, որ Իսրայելի համար, տարբեր երկրներում դեսպանատների բացումն ինքնանպատակ չէ։ Երկիրն այս հարցում, նախևառաջ, ելնում է երկու գործոններից. նշված երկրում մեծ հրեական համայնք և տնտեսական ոլորտում ակտիվ փոխգործակցություն։ Այդ պատճառով էլ Հայաստանում դեսպանատուն բացելու հարցը թեև կարևոր է, բայց և մանրակրկիտ քննարկում է պահանջում։

Գնահատելով հայկական պատվիրակության այցը` Ցինկերն ընդգծեց, որ հանդես է գալիս Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների ցանկացած զարգացման օգտին։ Սակայն հայկական պատվիրակության այցի համար ժամանակն այդքան էլ հաջող չէր ընտրված։ Իսրայելը խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում, որոնք տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 9-ին, հետևաբար միայն մայիսին հնարավոր կլինի հասկանալ, թե ով կհամալրի կառավարության նոր կազմը։

Առավել տրամաբանական կլինի կառավարության ձևավորումից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցն Իսրայել։

«Հավանական է, որ մենք կարող ենք ականատես դառնալ Իսրայել Հայաստանի արտգործնախարարի այցին, որը կնախապատրաստի Փաշինյանի այցը։ Սա հաջող քայլ կլիներ մեր դիվանագիտական հարաբերություններում», – ասաց Ցինկերը։

Страны мира. Катар - Sputnik Արմենիա
Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում Երևանը հիմա դեսպանատուն բացում

Նա ընդգծեց, որ դա կաշխուժացներ նաև մեր երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների ցածր մակարդակը։ Ֆորումի համանախագահը նշեց՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Իսրայելը մի շարք երկրների նման հետաքրքրվում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններով, տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ուղղություններով։

Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից մեկն է և եթե Վրաստանի ու Ադրբեջանի հետ Իսրայելն ակտիվ հարաբերություններ ունի, լավ կլիներ, որ նույն մակարդակը լիներ նաև Հայաստանի հետ։ Գաղտնիք չէ, որ Իսրայելին հետաքրքրում են այն երկրները, որոնք Իրանի հետ սահման ունեն։

Հիշեցնենք, որ հայ–իսրայելական հարաբերություններն ակտիվ զարգանում էին 2017-2018  թվականներին «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում հաջողվել է ուղիղ չվերթեր բացել երկու երկրների միջև, կապեր հաստատել իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

Парад, посвященный 100-летию освобождения города Баку (15 сентября 2018). Бакy - Sputnik Արմենիա
Թող Իսրայելը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինյանը չի փչացնի հարաբերությունները Իրանի հետ

2017 թվականի հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը`  բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) և Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

Լրահոս
0