00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոծկված պատերա՞զմ. Արցախում էսկալացիան կարող է գլոբալ ցնցումների դետոնատոր դառնալ

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր իրողություն, նոր ձևակերպումներ, նոր միտումներ ու նոր ֆակտուրա. այս ամենը Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին է, մի միջազգային հակամարտության, որից, ըստ էության, կախված է ամբողջ տարածաշրջանի ապագան։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Եթե այն իրավիճակը, որում հայտնվել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը, պարզապես բարդ անվանենք, դա մեղմ ասած չի համապատասխանի ճշմարտությանը։ Իրավիճակը պարզապես բարդ կլիներ, եթե հակամարտող կողմերը մեղադրեին միմյանց, օրինակ, որ նրանք փորձում էին հասնել բազմամյա ստատուս քվոյի պահպանմանը։

Իրողությունը արցախյան պլացդարմում շատ կտրուկ փոխվել է, որ դրան պետք է սովորել

Պարզապես բարդ իրավիճակը կլիներ նաև այն ժամանակ, երբ կողմերը անընդհատ մեղադրեին միմյանց, որ առաջնագծում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է։ Թեև մեծ հաշվով այդ մասին անիմաստ է վիճել, քանի որ ի սկզբանե բոլորի համար հասկանալի է, թե ում է պետք հնարավորինս պահպանել հրադադարը, իսկ ում` հակամարտությունը լարված վիճակում պահել։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем Европейского совета Дональдом Туском (5 марта 2018). Брюссель - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Եվրոպան մեզ կоգնի՞. չնայած, մեկը լիներ Եվրոպային օգներ...

Նույնիսկ բանակցային գործընթացի համաշխարհային հանրության ներկայացուցիչները (խոսքն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է) ակնհայտ գիտեին, թե ով է կոնկրետ սկսել փոխհրաձգությունը, սակայն նախընտրում էին ուղղակիորեն չխոսել դրա մասին։ Հավանաբար, կրքերն էլ ավելի չբորբոքելու համար...

Ինչևիցե, ներկայիս իրավիճակն արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որը 25 տարի շարունակ կար հրադադարի ռեժիմի շուրջ։ Հանկարծակի և կտրուկ անդունդը նետեցին պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Վիենայում ու սանկտ Պետերբուրգում։

Փոփոխվել են նաև հիմնական սկզբունքները, որոնց վրա միջազգային հանրությունը փորձում էր կողմերի համար գոնե որևէ հիմք ձևավորել բանակցությունների համար։ Վերականգնվում է բանակցությունների եռակողմ ձևաչափը, որն ընդունվել էր ի սկզբանե դեռ 1994 թվականին։

Որքան էլ Բաքուն հերքի, Հայաստանի ներկայիս առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյան ամեն անգամ ամենաբարձր միջազգային հարթակներից պնդում է` քանի որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, ապա նա իրավասու չէ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ վարել։

Սակայն հիմա խոսքը նույնիսկ այն մասին չէ, թե ինչպես են փոխվել պայմանները, որոնց ներքո հակամարտող կողմերը ստիպված են բանակցություններ վարել, ու ընդհանրապես այն մասին չէ, թե բանակցող քանի կողմ կա։ Ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհաքաղաքական ֆոնը, որը վերջին տարվա մեջ փոխվել է այնքան, որքան չի փոխվել վերջին 20–25 տարիների ընթացքում։

Մեր տարածաշրջանը գերտերությունների միտումների, կոնֆլիկտային իրավիճակների ու հավակնությունների խտացումն է

Այս առումով առաջին պլան է դուրս գալիս այն երկրների գործոնը, որոնք սեփական, բավականին լուրջ շահեր ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Քանի որ այնպես է ստացվում, որ հենց այս տարածաշրջանում հենց հիմա այնպիսի գործընթաց է տեղի ունենում, որը գերտերությունների` միմյանց դեմ ու այդ տարածաշրջաններում կուտակած միտումների, կոնֆլիկտային իրավիճակների ու հավակնությունների  խտացումն է։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն արել է իր քայլը և սպասում է Ադրբեջանի պատասխանին. Փաշինյան

Ցավոք, հենց մեր տարածաշրջանը կարող է դառնալ մի շարք թեժ կետերում բորբոքված կրքերի եռման կետը։ Հենց այստեղ կարող են մաքրել իրենց հաշիվները, ասենք, ԱՄՆ–ն ու Իսրայելը, մի կողմից, ու Իրանը` մյուս։ Կամ նույն եվրոպացիներն ու ամերիկացիները հանկարծ կորոշեն վրեժ լուծել Սիրիայում Ռուսաստանից կամ Իրանից տարած պարտության համար։

Ընդհանրապես, երբ ասում ենք, որ Հարավային Կովկասն այսօր ամենապայթյունավտանգ տարածաշրջանն է, ապա հաշվի ենք առնում մի շարք ոչ միայն ուղղակի, այլև անուղակի գործոններ։

Անպայման հաշվի ենք առնում, որ գոյություն ունի Իսրայել, որը հիանալի հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ։ Ու դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Բաքուն լավ հաճախորդ է, որը զենք է գնում ու ներառված է նավթի ու գազի գործարքներում, այլ նաև այն հանգամանքով, որ անհայտ է` ինչ հետևանքներ կունենա Իրան – ԱՄՆ հետագա էսկալացիան։

Իսկ եթե ամերիկացիներին պլացդարմ պետք լինի հենց այստեղ` Իրանի պետական սահմանից դեպի հյուսիս։ Ու այդ ժամանակ Ադրբեջանին, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Իսրայելի, այլև ՆԱՏՕ–ի հետ, կարող է այնպիսի առաջարկություն արվի, որից Բաքվում նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն կարողանա հրաժարվել։

Կա նաև Թուրքիան ամբողջ Մերձավոր Արևելքում իր անլուծելի խնդիրներով։ Ու ո՞վ գիտի` երբ Անկարան հաջորդ անգամ կորոշի հերթական անգամ աջակցել իր փոքր եղբորը` Բաքվին, արցախյան բանակցային գործընթացում։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Еврокомиссара по вопросам Европейского соседства и переговоров о расширении Йоханнеса Хана (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին

Քանի որ չի բացառվում, որ սիրիական դաշտում պարտվելիս (և՛ Իդլիբում, և Մանբիջում գործը դրան է գնում), Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոշի ռևանշի հասնել իր ժամանակավոր դաշնակիցների հանդեպ` հարվածի տակ դնելով Ռուսաստանի ու Իրանի շահերը Հարավային կովկասում։ Իսկ դրա համար շատ բան պետք չէ, քանի որ հենց Մոսկվային ու Թեհրանին է առաջին հերթին պետք,  որ այստեղ իրավիճակը մնա հնարավորինս խաղաղ ու հանգիստ։

Արցախը կարող է անդառնալի գլոբալ գործընթացների դետոնատոր դառնալ

Աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի քան բարդ ու պայթյունավտանգ է, և դա փաստ է։ Սակայն մեդալի այլ կողմ էլ կա, որը կարող է լավ ծառայություն մատուցել ղարաբաղյան բանակցային գործընթացին։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем Европейского совета Дональдом Туском (5 марта 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ղարաբաղի ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել. Տուսկ

Եթե մտովի վերադառնանք 2016 թվականի ապրիլ, ապա մի բան կհիշենք. այն ժամանակ համաշխարհային հանրությունն իր գործերով էր զբաղված։

Ռուսաստանը դիրքավորվում էր Սիրիայում ու փորձում էր դուրս մղել մնացած խաղացողներին, հենց նույն Թուրքիային (Լաթաքիայի երկնքում կործանված ինքնաթիռից հետո այդ թեման արդիական էր)։ Հենց այնտեղ էլ ամերիկացիներ ու իսրայելցիները լայն բացված աչքերով փորձում էին հետևել` ինչպես են Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերն ու իրանական կամավորները սիրիական մարտերի դաշտերում խլում իրենց հաղթանակը։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը փորձում էին մարսել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, որտեղ լիարժեք հաղթանակն այդքան մոտ էր թվում։ Կարճ ասած` հիմնական խաղացողները զբաղված էին իրենց խնդիրներով կոնֆլիկտային կետերում։ Ու արցախյան խնդրի կարգավորման գործընթացը նրանց համար ասես կանգնած ջուր լիներ։ Ահա և բաց թողեցին պահը...

Իսկ հիմա ամեն ինչ այլ է, ու Հարավային Կովկասը, ինչպես արդեն ասվեց, պայթյունավտանգ կետ է դառնում ոչ միայն այն պատճառով, որ այստեղ ղարաբաղյան հակամարտություն կա։ Հակառակը, բոլորը հասկանում են, որ արցախյան հակամարտությունը կարող էր ավելի գլոբալ ցնցումների դետոնատոր դառնալ։

Ակնհայտ է, որ բոլոր գերտերությունները (և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային) ուշադիր հետևելու են միմյանց, հետևելու են հարավկովկասյան պլացդարմում ցանկացած խաղացողի նույնիսկ փոքր շարժումներին։ Իսկ դա նշանակում է, որ չի հաջողվի կոծկված ձևով զինված բախում սադրել։

Լրահոս
0