00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի քանդակագործության մայրը. ինչպես Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը

© Photo : Nazik Armenakyan / 4Plus for ChaikhanaЛилит Терьян
Лилит Терьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիլիթ Տերյանին «Իրանի ժամանակակից քանդակագործության մայր» են անվանում. նրա աշխատանքները երկրում կարելի է ամենուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիների ու մշակութային կենտրոնների տարածքներում դրանք գրեթե պարտադիր են։ Նա քանդակագործ ու նկարիչ է, որի աշխարհընկալումն ընդգրկել է հայկական, պարսկական ու եվրոպական մշակույթի ավանդույթները։ Տերյանը կյանքի ընթացքում է փառքի արժանացել։

Լիլիթ Տերյանի աշխատանքները Իրանում  կարելի է տեսնել ամենուր։ Նա հեռացել է կյանքից 88 տարեկանում, հեռացել է նույնքան խաղաղ ու հանգիստ, ինչպես և ապրել է։

Мишель Легран на концерте посвященном 26-й годовщине независимости Армении и 10-летию передачи Армяне по происхождению. - Sputnik Արմենիա
Ի՞նչը ստիպեց Միշել Լեգրանին այլևս մեջքով չնստել հանդիսատեսին

Նա փոքր հասակից հակված էր կերպարվեստին։ Պլաստիլին, կավ, մատիտ, ստվարաթուղթ, սոսինձ...

Դպրոցից հետո Լիլիթ Տերյանը Թեհրանում համալսարան է ընդունվել։ Նա մեկ տարի կերպարվեստի տեսություն է ուսումնասիրել` մանկապատանեկան սիրողական փորձ ունենալով։ Մեկ տարի անց ժամանակն եկավ համատեղել մեծ հասակում ձեռք բերված տեսական գիտելիքներն ու պրակտիկան նոր, մասնագիտական մակարդակով. թեհրանյան համալսարանի շրջանակը նեղ էր և՛ գաղափարապես, և՛ աշխարհագրորեն։  Տերյանը Ֆրանսիա է մեկնում։

Իհարկե, Փարիզ. էլ ուր պիտի մեկնի նկարիչը գիտության ու ոգեշնչման համար։ Ֆրանսիայի մայրաքաղաքում կերպարվեստի բարձրագույն դպրոցը Տերյանին տվեց այն, ինչ «կյանքի ուղեգիր» են անվանում։

Երևի Լիլիթ Տերյանը կարող էր մնալ Փարիզում, որտեղ տաղանդավոր նկարիչը չի կորում։ Կլինեին ցուցահանդեսներ, արագ եվրոպական (կամ նույնիսկ համաշխարհային) ճանաչում, ու եթե թեկուզ նա կյանքի օրոք դասական չդառնար, ապա սեփական սրահն ու պատկերասրահ կբացեր` ամբողջ կյանքում հաճախորդներ ու հասարակության մեջ բարձր կարգավիճակ ապահովելով։

Джазовый концерт. Архивное фото - Sputnik Արմենիա
Ֆրանսիական ջազի մաեստրոն. ինչպես Անդրե Էքյանը հրաժարվեց Ամերիկայից

Բայց, այնուամենայնիվ, նախընտրեց վերադառնալ Իրան։ 1960 թվականից Տերյանը դասավանդել է Թեհրանի տարբեր համալսարաններում, կերպարվեստի քոլեջում։ Իրանում վաղուց արդեն սովոր են, որ երիտասարդ քանդակագործները (իսկ, երբեմն, նույնիսկ գեղանկարիչները) գրեթե բոլորը Լիլիթ Տերյանի աշակերտներն են։ Ժամանակի ընթացքում նրան սկսել են անվանել «Իրանի ժամանակակից քանդակագործության մայր»։ Այս տիտղոսն ինքնին հայտնվեց, երբ Թեհրանի հայկական եկեղեցիներից մեկի բակում տեղադրվեց Տերյանի կերտած Մեսրոպ Մաշտոցի քանդակը։

© Photo : provided by Rubina OhanyanԻրանի "քանդակագործության մայր" Լիլիթ Տերյանի հեղինակած՝ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակում։ Պատվանդանի նախագծող՝ ճարտարագետ Ալբերտ Աճեմյան։ Մտահղացումը Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ հոգելույս Արտակ Արք․ Մանուկյանի
Իրանի քանդակագործության մայրը. ինչպես  Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը - Sputnik Արմենիա
Իրանի "քանդակագործության մայր" Լիլիթ Տերյանի հեղինակած՝ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակում։ Պատվանդանի նախագծող՝ ճարտարագետ Ալբերտ Աճեմյան։ Մտահղացումը Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ հոգելույս Արտակ Արք․ Մանուկյանի

2007 թվականին իրանական իշխանությունը վաստակավոր քանդակագործին նվիրված հատուկ երեկույթ էր կազմակերպել Իմամ Ալի անվան կրոնական արվեստի թանգարանում։ Դա եղավ քաղաքային քանդակի VI բիենալեից հետո։

«Ես բավական փակ մարդ եմ, չեմ սիրում երկար-բարակ խոսել։ Ավելի լավ է արտահայտվեմ գծով, գույնով, ձևով», – ինքն իր մասին ասում էր Լիլիթ Տերյանը։ Այդպես էլ կար։

Տերյանն աջ ու ձախ հարցազրույցներ չէր տալիս, նկարահանումներն էլ առանձնակի չէր սիրում, ավելի լավ է աշխատանքները նկարահանեք, խորհուրդ էր տալիս նա լրագրողներին ու կինոռեժիսորներին։

Ален Прост во время тренировки на Гран-при Европы (6 октября 1985). Брэндс-Хэтч, Великобритания - Sputnik Արմենիա
«Ես հայ եմ, դա է ամենից կարևոր». ինչո՞ւ Ալեն Պրոստին «Ֆորմուլա-1»–ի պրոֆեսոր անվանեցին

Ու միևնույնն է՝ ուշադրության կենտրոնում էր մնում։ Դրա հետ կապված պետք է հերթական անգամ նշել իրանական իշխանության ուշադրությունը իրենց երկրում ապրող ոչ միայն անվանի, այլև պարզապես հայտնի մարդկանց հանդեպ։

Այս մասին է վկայում իրանական այն պետպաշտոնյանների ցանկը, որոնք իրենց պարտքն են համարել ցավակցություն հայտնել Լիլիթ Տերյանի հեռանալու կապակցությամբ։ Նրանց շարքում են` Ւրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին, Իրանի իսլամական ուղղվածության ու մշակույթի նախարար Մոջթաբա Խոսեյնին, այլ ծառայությունների ու գերատեսչությունների ղեկավարներ։

Նոր Հայաստանում մշակույթի նախարարություն չի լինելու, հավանաբար այդ պատճառով է, որ մեծն քանդակագործի, մեր հայրենակցի մահվանը միայն մի քանի լրատվամիջոցներ էին անդրադարձել։

Թեհրանում լինեք, անպայման այցելեք Սուրբ Աստվածամոր ու Սուրբ Թարգմանչաց եկեղեցիներ. սկզբում բակում Տերյանի հեղինակած արձաններին նայեք, իսկ հետո բուն տաճարներում մոմեր այրեք։

CC BY-SA 3.0 / Romissa Mofidi / Liliet TerianԼիլիթ Տերյան. իրանահայ նկարիչ, քանդակագործ
Իրանի քանդակագործության մայրը. ինչպես  Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը - Sputnik Արմենիա
Լիլիթ Տերյան. իրանահայ նկարիչ, քանդակագործ
Լրահոս
0