ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այս պահին 26-ամյա մի տղա սպառնում է «Հաղթանակ» կամրջից նետվել:
Սկզբում նա պահանջել է, որ մոտենա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա փոխել է պահանջը և այժմ ցանկանում է, որ դեպքի վայր մոտենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը տեղեկացրեց, որ ինչ որ պահի երիտասարդը պահանջել է հանդիպում նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Մեր տեղեկությամբ նրա խնդիրը ունեցած վարկային բեռն է:
Դեպքի վայրում են բուժաշխատողներ, ՀՀ ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել երիտասարդին և հետ պահել նրան ինքնասպանությունից: