ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանն այնքան կբարձրանա, որ որոշ տարածքներում ցերեկային ժամերին +20-ի կհասնի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` եղանակն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Մասնավորապես Տավուշի մարզում մարտի 12-ին կգրանցվի +20, Արարատում և Վայոց Ձորում` +17 աստիճան։
Մարտի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +17, գիշերը կիջնի մինչև +2։