ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մաքսային բրոքերների ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական ղեկավարներին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ռուստամ Բադասյանը։
Մինչ իշխանափոխությունը Հայաստանում խոշորագույն մաքսային–բրոքերային ընկերություն էր համարվում «Նորֆոլք քոնսալթինգը»։ Ընկերությունը մաքսազերծման ծառայություններ է մատուցել խոշոր կոնտեյներային փոխադրումների ժամանակ, բայց օգոստոսին դադարեցրել է իր գործունեությունը։ Գործի նյութերով` ընկերությունը Հայաստանի բյուջե չի վճարել 7 միլիոն դոլար` օգտվելով ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորչությունից։
«Բացառված չէ, որ նոր բրոքերային ընկերությունները կօգտվեն ՊԵԿ աշխատակիցների հովանավորչությունից։ Որպեսզի պայմանները հավասար լինեն բոլորի համար, բրոքերային ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական ղեկավարներին։ Այդպիսին է մեր առաջարկը, և շուտով մենք կներկայացնենք այն օրինագծի տեսքով», – հավելեց Բադասյանը։
Առայժմ միայն մաքսային բրոքերներից են պահանջում բացահայտել իրենց ղեկավարներին։ Բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների համաներման պահանջն արդեն գործում է, ոչ ֆինանսական կազմակերպությունների համար` առայժմ ոչ։