ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցների և քաղաքացու ջանքերով կանխվեց ինքնասպանությունը:
Երիտասարդը, որ սպառնում էր նետվել «Հաղթանակ» կամրջից, ջուր է ցանկացել խմել. քաղաքացիներից մեկը շշով ջուր է մոտեցրել: Երիտասարդը պարզել է ձեռքը, որ վերցնի այն և քաղաքացին, չկորցնելով հարմար պահը, բռնել է նրա ձեռքը:
Ակնթարթորեն օգնության են հասել ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները և երիտասարդին տեղափոխել անվտանգ վայր:
© Sputnik / StringerՇիշը, որով քաղաքացուն ջուր են տվել
Շիշը, որով քաղաքացուն ջուր են տվել
© Sputnik / Stringer
Հիմա նրա հետ տարվում են հոգեբանական աջակցության աշխատանքներ:
© Sputnik / StringerՏեղում էին Ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, բուժաշխատողները, ինչպես նաև այլ քաղաքացիներ
Տեղում էին Ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, բուժաշխատողները, ինչպես նաև այլ քաղաքացիներ
© Sputnik / Stringer
Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ 26-ամյա տղան սպառնում է նետվել կամրջից: