00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ օպերացիա «Կիլիկիա» ավտոկայանում. նոր ղեկավարությունը չի կարողանում բացել դռները

© Sputnik / Asatur YesayantsСпецназ на автовокзале "Киликия"
Спецназ на автовокзале Киликия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը ստուգում է էլեկտրահաղորդման ապօրինի գծերը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ոստիկանությունն այսօր կեսօրից հատուկ գործողություններ է իրականացնում «Կիլիկիա» ավտոկայանում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, թե ոստիկանները «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ «Կիլիկիա» ավտոկայանում գործողություններ են իրականացնում ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության ծառայողները։

«Նրանք ավտոկայանի հարակից տարածքում տնտեսվարողների կողմից ապօրինի հոսանքից օգտվելու փաստն են ստուգում»,– ասացին ոստիկանության լրատվական բաժնից։

Մեր ճշտող հարցին, թե ավտոկայանի ամբողջ տարածքո՞ւմ են ստուգումներ իրականացվում, պատասխանեցին` ավտոկայանի հարակից տարածքում։

© Sputnik / Asatur YesayantsՀատուկ գործողություն «Կիլիկիա» ավտոկայանում
Հատուկ օպերացիա «Կիլիկիա» ավտոկայանում. նոր ղեկավարությունը չի կարողանում բացել դռները - Sputnik Արմենիա
Հատուկ գործողություն «Կիլիկիա» ավտոկայանում

Sputnik Արմենիայի` «Կիլիկիա» ավտոկայանում գտնվող թղթակիցը հաղորդում է, որ ավտոկայանի ներքին վերահսկողության բաժնի ղեկավար Արտաշես Վիրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ աշխատասենյակների դռները փակ են։ Ըստ Վիրաբյանի` չնայած սենյակների բանալիներն իրենց մոտ են, սակայն այդպես էլ չեն կարողանում մուտք գործել աշխատասենյակներ։

«Ինչ–որ կերպ դռները փակել են, և մենք ուղղակի չենք կարողանում ներս մտնել»,–ասաց Վիրաբյանը։

© Sputnik / Asatur YesayantsՓորձում են բացել դռները
Հատուկ օպերացիա «Կիլիկիա» ավտոկայանում. նոր ղեկավարությունը չի կարողանում բացել դռները - Sputnik Արմենիա
Փորձում են բացել դռները

Ավտոկայանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մնացականյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր ղեկավարությունն ուզում է նախորդների հետ պարզել ֆինանսական հաշվետվությունները, բայց առայժմ չի հաջողվում։

Ավելի ուշ որոշ դռներ կարողացան բացել, բայց որևէ արտասովոր բան այնտեղ չկար։ Դռներից մեկն այդպես փակ էլ մնաց։ Վիրաբյանի տեղեկություններով` այնտեղ նստել է հաշվապահը։

© Sputnik / Asatur YesayantsԱրտաշես Վիրաբյան
Արտաշես Վիրաբյան - Sputnik Արմենիա
1/5
Արտաշես Վիրաբյան
© Sputnik / Asatur YesayantsՍտուգումներ «Կիլիկա» ավտոկայանում
Ստուգումներ «Կիլիկա» ավտոկայանում - Sputnik Արմենիա
2/5
Ստուգումներ «Կիլիկա» ավտոկայանում
© Sputnik / Asatur YesayantsСпецназ на автовокзале "Киликия"
Спецназ на автовокзале Киликия - Sputnik Արմենիա
3/5
Спецназ на автовокзале "Киликия"
© Sputnik / Asatur YesayantsՈստիկաններն ավտոկայանում
Ոստիկաններն ավտոկայանում - Sputnik Արմենիա
4/5
Ոստիկաններն ավտոկայանում
© Sputnik / Asatur YesayantsՈստիկաններն ավտոկայանում
Ոստիկաններն ավտոկայանում - Sputnik Արմենիա
5/5
Ոստիկաններն ավտոկայանում
1/5
Արտաշես Վիրաբյան
2/5
Ստուգումներ «Կիլիկա» ավտոկայանում
3/5
Спецназ на автовокзале "Киликия"
4/5
Ոստիկաններն ավտոկայանում
5/5
Ոստիկաններն ավտոկայանում

Նշենք, որ «Կիլիկիա» ավտոկայանը նախկինում գործել է տրանսպորտի և կապի նախարարության ներքո, իսկ այժմ պետական գույքի կառավարման վարչությանն է պատկանում։ Քննարկվում է ավտոկայանի սեփականաշնորհման հարցը։

Լրահոս
0