00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին

© Photo : NewsTeam / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում Հայաստանի դեսպանը մի քանի օր առաջ աշխատանքային այցով եղել է Հալեպում, հանդիպել է հայկական մարդասիրական առաքելության ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայ մասնագետները Սիրիայում մարդասիրական ականազերծում են իրականացնում բացառապես այն տարածքներում, որոնք հեռու են մարտական գործողություններից։ Հայկական առաքելության միակ խնդիրն է օգնել բնակիչներին վերադառնալ խաղաղ կյանքի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը։

Врачи армянской гуманитарной миссии в Сирии - Sputnik Արմենիա
Ամսվա աշխատանքների ամփոփ վիճակագրություն. ի՞նչ են արել հայ մասնագետները Սիրիայում

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Դեսպանը պատմեց, որ հայ բժիշկները հիմա աշխատում են Հալեպի կենտրոնական հիվանդանոցում, նրանցից մի քանիսն առաջիկա օրերին աշխատանքի կանցնեն Հալեպի համալսարանական հիվանդանոցում։ Հայ բժիշկները ցուցաբերում են խորհրդատվական և վիրաբուժական օգնություն։

Գևորգյանը մի քանի օր առաջ աշխատանքային այցով եղել է Հալեպում, այնտեղ նա հանդիպել է մարդասիրական առաքելության ներկայացուցիչների հետ, այցելել առաքելության կենտրոնակայան։ Նրանց աշխատանքային պայմանները լավն են, ամբողջ նյութատեխնիկական օգնությունը տրամադրում է ռուսական կողմը։ Ռուսները նաև տրանսպորտային միջոցներ են տրամադրել։ Ականազերծման ենթակա տարածքները նշում են սիրիացի զինվորականները։ Հայ մասնագետներն աշխատում են բավական մեծ տարածքում խաղաղ բնակչության կողքին։

Անդրադառնալով երկրում ճգնաժամի վերջնական կարգավորման հեռանկարներին` Գևորգյանը նշեց, որ վերջին երկու տարում սիրիական կառավարական բանակը և օժանդակ ուժերը կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի տարածքի մոտ 80 տոկոսը։

«Իհարկե, Սիրիայում պահպանվում են քաղաքական լարվածության և մարտական գործողությունների որոշ տարրեր։ Ինչպես հայտնի է, առանցքային խնդիր է Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը», – հավելեց նա։

Եթե Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային հաջողվի հասնել Իդլիբի ապառազմականացմանը, ապա դա հնարավորություն կտա մոտ երեք միլիոն մարդու վերադառնալ խաղաղ կյանքին։

Делегация России, во главе президента Владимира Путина во время трёхсторонней встречи глав государств – гарантов астанинского процесса содействия сирийскому урегулированию (14 февраля 2019). Сочи - Sputnik Արմենիա
Ահաբեկիչներին վերացնել, փախստականներին օգնել. Պուտինի մեսիջները Սիրիայի հարցով

Կարգավորվում է նաև հայ համայնքի կյանքը։ Ճիշտ է, պատերազմի տարիներին համայնքը զգալիորեն նոսրացել է. միայն Հայաստան են ժամանել մոտ 30 հազար հայրենակիցներ, նրանցից մոտ 10 հազարն այնուհետև տեղափոխվել է արևմտյան երկրներ, առավելապես ԱՄՆ և Կանադա։

Սիրիայի հայերի հիմնական մասն ավանդաբար կենտրոնացած է եղել Հալեպում։ Մարտական գործողությունների արդյունքում նրանցից շատերը դարձել են վերաբնակիչներ` տեղափոխվելով Տարտուս, Լաթաքիա և այլ ավելի անվտանգ շրջաններ։ Ինչպես նշեց դիվանագետը,  հիմա նրանք աստիճանաբար վերադառնում են տուն`Հալեպ։

Նրա խոսքով` վերջին շրջանում հաջողվել է լուծել էներգետիկ և սոցիալական բնույթի մի շարք խնդիրներ։ Սակայն վերադարձած հայերի ստույգ թիվ նշելը դժվար է, և չի կարելի ասել, որ վերադարձի գործընթացը զանգվածային բնույթ է կրում։ Դեսպանը նշեց, որ սիրիահայերի մեծ մասը, որն այդ տարիներին տեղափոխվել է պատմական հայրենիք, կարճ ժամանակում ինտեգրվել է և ադապտացվել կյանքի նոր պայմաններին։

Լրահոս
0