ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն, ամերիկուհի Քելի Քեթլինն ինքնասպան է եղել ԱՄՆ–ում։ Այդ մասին հաղորդում է VeloNews պարբերականը։
Աղջկան գտել են Կալիֆոռնիայի իր տանը։ Ոստիկանության տեղեկության համաձայն` նա մահացել է ուրբաթ երեկոյան։
Посмотреть эту публикацию в Instagram
23–ամյա մարզուհու հոր խոսքով` ինքնասպանությունն անսպասելի էր ամբողջ ընտանիքի համար։
«Մենք ոչ մի րոպե չենք դադարում մտածել, որ նա կարող էր հիանալի կյանքով ապրել», – խոստովանել է Քելիի հայրը։
Քեթլինը ոսկե մեդալներ է նվաճել 2016–ի, 2017–ի և 2018–ի աշխարհի առաջնություններում կանանց թիմային մրցումներում, անցած տարի նա ստացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ անհատական մրցավազքում։