00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կնոջը պետք չէ թերահավատորեն վերաբերվել. դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ապացուցել է այս թեզը

© Sputnik / Asatur YesayantsСудья Татевик Григорян
Судья Татевик Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանանցից քչերն են որոշում դատավոր դառնալ։ Հե՞շտ է դատավորի գործը, երբ պետք է այնպիսի որոշումներ կայացնես, որոնք ազդելու են մարդկանց ճակատագրերի վրա, և միաժամանակ մնալ գրավիչ ու կանացի։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են տղամարդիկ վերաբերվում կին դատավորին, և բացահայտել է իր հաջողության գաղտնիքը։

Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

– Ինչպե՞ս եք ձեզ զգում կին դատավորի դերում։

– Գերազանց, որովհետև նախևառաջ շատ սիրում եմ իմ աշխատանքը, և երկրորդ` համարում եմ, որ արդեն այսօր այդ գենդերային խնդիրը հաղթահարված է և մարդիկ շատ նորմալ են ընդունում, որ դատավորը կարող է լինել նաև երիտասարդ կին: Թե ներկաների համար որքանով է կարևոր դատավորի՝ կին կամ տղամարդ, տարեց կամ երիտասարդ լինելը, դժվար է ասել, բայց ճիշտ չէ դատավորին դիտարկել իր սուբյեկտիվ կերպարի ներքո: Ի վերջո դատավորը, արդարադատություն իրականացնելիս, հանդես չի գալիս որպես մասնավոր անձ, այլ հանդես է գալիս որպես դատարան, իսկ դատական ակտերը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Չառանձնացնելով կին-դատավոր, տղամարդ-դատավոր եզրույթները, ուղղակի կնշեմ, որ դատավոր լինելն ինքնին դժվար է, բարդ, պատասխանատու, քանի որ դու պատասխանատվություն ես կրում հավատարիմ մնալ քո տված երդմանը, պարտավոր ես հանդես գալ որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր, գործառույթներդ իրականացնելիս լինել սկզբունքային՝ չվախենալով նաև այդ սկզբունքայնության համար երբեմն առաջացող ծանր փորձությունների հետ առերեսվելուց:

© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Գրիգորյան
Հայ կնոջը պետք չէ թերահավատորեն վերաբերվել. դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ապացուցել է այս թեզը - Sputnik Արմենիա
Տաթևիկ Գրիգորյան

– Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը։

– Ամեն ինչ սկսվեց 2005թ.-ին, երբ 18 տարեկան էի, որպես ուսանող իմ ուսումնական պրակտիկան էի անցնում դատարաններից մեկում: Պետք է խոստովանեմ, որ մինչ այդ երբեք դատական իշխանությունում աշխատելու, առավել ևս դատավոր դառնալ ցանկություն չեմ ունեցել: Բայց երբ ուսումնական պրակտիկայի ընթացքում դատարանում աշխատելու առաջարկ ստացա (որպես դատական նիստերի քարտուղար) և սկսեցի աշխատել քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկի՝ գիտնական և դատավոր Միքայել Գրիգորյանի հետ, ապագայի հետ կապված իմ պլանները աստիճանաբար սկսեցին փոխվել: Նախ` սկսեցի ավելի մեծ հետաքրքրությամբ և խորությամբ ուսումնասիրել քրեական իրավունք առարկան, իսկ պարոն Գրիգորյանի հետ դատական պրոցեսներին մասնակցելը հանգեցրեց նրան, որ դատավորի աշխատանքի հանդեպ հետաքրքրությունս մեծացավ, և աստիճանաբար սկսեցի դեպի այսօր բերող ուղիներ հարթել ինձ համար: Աշխատանքի, մասնագիտության նկատմամբ մեծ պատասխանատվության և աշխատասիրության շնորհիվ շուրջ տասը տարի հետո կարողացա իրագործել նպատակս:

– Ընտանիքը դեմ չի եղե՞լ ձեր ընտրությանը։ Չեն ասե՞լ, որ սա կնոջ գործ չէ։

– Ոչ, ընտանիքի կողմից երբեք չեն եղել նման որակումներ, հակառակը՝ մշտապես եղել է և կա հոգեբանական մեծ աջակցություն, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք կապված են այս պատասխանատու աշխատանքի հետ: Իսկ բոլոր այն մարդիկ, որոնք համարում են, որ սա կնոջ աշխատանք չէ, պետք է նրանց հիասթափեցնել և փաստել, որ դատական իշխանությունում աշխատող շատ կանայք վաղուց ի վեր ապացուցել են իրենց աշխատանքով, որ արժանի են կրել դատավորի բարձր կոչումը և պատվով ու մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց առաքելությունը:

© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Գրիգորյան
Հայ կնոջը պետք չէ թերահավատորեն վերաբերվել. դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ապացուցել է այս թեզը - Sputnik Արմենիա
Տաթևիկ Գրիգորյան

Ամփոփելով միտքս՝ նշեմ, որ որևէ պարագայում պետք չէ թերահավատորեն վերաբերվել կանանց, հատկապես՝ հայ կանանց: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ պատմության մեջ հավերժացել են այնպիսի հայուհիների անուններ, որոնց հաջողվել է հասնել ամենաբարձր պետական պաշտոնների աշխարհի տարբեր երկրներում: Շատ հայուհիներ կարողացել են ոչ միայն փայլուն կարիերա ստեղծել, այլև կոտրել այն կարծրատիպը, որ կանանց չի կարելի վստահել կարևոր պետական գործերը: Խոսքս վերաբերում է, օրինակ, գրող Դիանա Հովհաննես Աբգարին։ Նա դարձել է առաջին կինն աշխարհում, որին հաջողվել է դիվանագիտական պաշտոն ստանձնել՝ դառնալով ՀՀ դեսպանը Ճապոնիայում: Սրբուհի էլիասն էլ առաջին կինն է եղել Նոր Զելանդիայում, որ զբաղեցրել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: Այս ցանկը բավականին խիտ է, բայց ընդհանուր մոտեցումն այն է, որ պրոֆեսիոնալ կանայք անհրաժեշտ են յուրաքանչյուր պատասխանատու ոլորտում:

–Հիշո՞ւմ եք ձեր առաջին դատական նիստը։ Ի՞նչն է ամենաբարդը դատավորի աշխատանքում։

Իհարկե, հիշում եմ: Դատական գործը վերաբերում էր մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին, որը քննարկվում էր միայն քննիչի մասնակցությամբ, սակայն, միևնույն է, կար հուզմունք, որը չնայած հաղթահարվեց, բայց երբեք չի մոռացվի: Հիշում եմ նաև իմ կայացրած առաջին դատավճիռը՝ 2015թ. ապրիլի 1-ին եմ կայացրել այն, ընդ որում՝ արդարացման դատավճիռ էր: Կարծում եմ` մեկնարկը խորհրդանշական է եղել:

Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ամուսնանալ չի կարելի, ղեկավարել էլ չեն թողնում. ինչո՞ւ են կանայք դժվարությամբ գործ գտնում

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչն է դատավորի աշխատանքում ամենադժվարը, պատասխանը միանշանակ է. ամեն ինչ, ինչ կապված է դատավորի լիազորությունների հետ, այստեղ չկա որևէ դյուրին գործառույթ. սկսած դատական նիստերը վարելուց, վերջացրած խորհրդակցական սենյակում որոշումներ կայացնելով: Երբ քո աշխատանքն ուղղակիորեն առնչվում է մարդկային ճակատագրերի հետ, ուրեմն դու սխալվելու իրավունք չպետք է ունենաս: Ես այս սկզբունքով եմ մոտենում իմ աշխատանքին, հիշյալ բոլոր դժվարությունները փորձում եմ հաղթահարել աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվությամբ, սիրով և, ինչու ոչ, բնավորության որոշ հատկանիշներով:

– Ձեր համար ի՞նչն է եղել ամենամեծ բացթողումը և ամենալուրջ ձեռքբերումը։

Ես դա կորակեի որպես բացթողում, որն անպայման ապագայում լրացվելու է: Դա հիմնականում կապված է ուսումը շարունակելու իմ պլանների հետ: Մեծ ցանկություն ունեմ զբաղվել գիտական գործունեությամբ, սակայն դեռևս ժամանակ չեմ կարողանում հատկացնել դրան: Հուսով եմ, որ առաջիկայում կհաղթահարվի դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչն ինձ հնարավորություն կտա ժամանակ տնտեսել այդ բացը լրացնելու համար:

– Կա՞ն մարդիկ, որոնց ձգտում եք հավասարվել։ Եթե այո, ապա ի՞նչ եք վերցրել նրանցից։

– Ոչ, բայց կան մարդիկ, որոնցից ես մշտապես սովորելու բան ունեմ, թե մասնագիտական, թե առհասարակ կյանքի փորձի առումով:

– Դուք գեղեցիկ կին եք։ Ինչպե՞ս է հաջողվում պահպանել կանացիությունը և դատավորին բնորոշ խստությունը։ Պատահե՞լ է, որ գործընկերները ձեզ լուրջ չեն ընդունել գրավիչ արտաքինի պատճառով։

– Նախ շնորհակալություն, հաճելի էր: Կոլեգաների հետ կապված չի եղել նման դեպք, քանի որ նախ կոլեգաներից շատերը ինձ նախկինում էլ ճանաչել են, որովհետև, ինչպես նշեցի, մինչ դատավոր դառնալը շուրջ տասը տարի աշխատել եմ դատարանում, բացի այդ էլ մեր գործընկեր դատավորների շրջանում չկան և ամեն դեպքում ինձ չի հանդիպել այնպիսի դատավոր, որն իր գործընկերների նկատմամբ կարող է նման վերաբերմունք ցուցաբերել: Դատական իշխանությունում տիրում է փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

Դատավորի խստությունը և կանացիությունը հնարավոր է համատեղել, ինչու ոչ՝ նաև հավասարակշռել: Ինձ համար ամենակարևորը ներդաշնակությունն է, թե ինքդ քո, թե քո մասնագիտության, թե աշխատանքի հետ:

– Լսել եմ, որ դուք սիրում եք ճանապարհորդել, կարդալ, դաշնամուր նվագել։ Ձեր հոբբիները չեն փոխվե՞լ։ Եթե ոչ, ապա ո՞ր երկիրն եք միշտ ուզում վերադառնալ, ո՞ր գիրքն եք ուզում վերընթերցել և ո՞ր երաժշտությունը նվագելուց երբեք չեք հոգնում։

Массажный центр Видящие руки  - Sputnik Արմենիա
Մերսում «տեսնող ձեռքերից». կանայք գոհ են, տղամարդիկ էլ չեն խանդում

– Վստահաբար ինձ հետ կհամաձայնվեն իմ շատ գործընկերներ, որ դատավորի աշխատանքը, ցավոք, քեզ ստիպում է հրաժարվել քո շատ նախասիրություններից և դրա պատճառը ոչ թե այդ նախասիրությունների անհամատեղելիությունն է քո գործունեության հետ, այլ այն, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ հաճախ քեզ զրկում է քո նախասիրություններով զբաղվելու հնարավորությունից: Ձեր նշած երեք նախասիրություններն էլ ժամանակին եղել են իմ նախասիրությունների ցանկում, այսօր դրանցից մնացել է միայն մեկը՝ ընթերցանությունը, իսկ ժանրն էլ ավելի է նեղացել՝ սահմանափակվելով միայն մասնագիտական գրականությամբ: Ունենալով նաև երաժշտական կրթություն՝ դաշնամուրային բաժնում, ցավոք, այժմ հազվադեպ եմ կարողանում ժամանակ գտնել և նվագել իմ սիրելի գործիքի վրա: Բայց ժամանակ գտնելու դեպքում սիրով կնվագեմ դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի № 40՝ սոլ մինոր սիմֆոնիան:

Ինչ վերաբերում է ճանապարհորդելուն, տարվա մեջ գոնե մեկ անգամ փորձում եմ կազմակերպել հանգիստս՝ գերհոգնածությունը, լարվածությունը նվազեցնելու նպատակով: Շատ սիրում եմ Իտալիան, սիրով մշտապես կվերադառնամ հավերժական քաղաք՝ Հռոմ:

© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Գրիգորյան
Հայ կնոջը պետք չէ թերահավատորեն վերաբերվել. դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ապացուցել է այս թեզը - Sputnik Արմենիա
Տաթևիկ Գրիգորյան

– Աշխատանքը չի խանգարո՞ւմ անձնական կյանքին. տղամարդիկ չեն վախենո՞ւմ կին դատավորից։ Կարողանո՞ւմ եք տանը ձեզ չպահել դատավորի նման։

– Իմ մասնագիտությունն առ այսօր առավել օգնել է ինձ` հարաբերությունների կառուցման, զարգացման և որ ամենակարևորն է` ինքնաճանաչման հարցում: Այո, մեր նախընտրած մասնագիտությունը խոսում է թե՛ մեր բնավորության, թե՛ մեր ապրելակերպի մասին և ժամանակի ընթացքում մասնագիտական որոշ առանձնահատկություններ կարող են դառնալ բնավորության գծեր, քանի որ մեր բնավորությունը ենթակա է որակական փոփոխման: Ես փորձում եմ ինձ զինել այնպիսի տեխնիկաներով, որոնք թույլ չեն տալիս մասնագիտական խնդիրներն ու ապրումները տեղափոխել անձնական տիրույթ: Մասնագիտությունը որքան էլ կարևոր է, մարդու անձնական կյանքը՝ անկախ սեռից և սոցիալական ու հասարակական դիրքից, մնում է առաջնային դերում: Գիտեք, շատ բան կախված է նաև մասնագիտության վերաբերյալ մեկնաբանություններից: Որպես կանոն՝ տղամարդիկ առավել հակված են չընդունել կնոջ մասնագիտությունը կամ վախենալ կնոջ մասնագիտությունից, քանի որ չեն հասկանում դրա բնույթը կամ հասկանում են իրենց չափանիշներով: Սակայն այն զույգը, որն իր անձնական հարաբերություններն առավել արժևորում և բարձր է գնահատում, հակված է նաև հասկանալ և ընդունել կողակցի մասնագիտությունը՝ ինչու ոչ օժանդակելով նրա մասնագիտական աճին ու զարգացմանը:

Լրահոս
0