ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առավոտ շուտ շտապել շնորհավորել կնոջն ու բոլոր հայ կանանց ու աղջիկներին։
Նա Ինսթագրամի իր պաշտոնական էջում տիկին Նունեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել.
«Շնորհավորում եմ մեր կանանց, մայրերին ու դուստրերին Մարտի 8-ի կապակցությամբ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Նկարում ՀՀ նախագահն ու կինը Հռոմի հայտնի Տրևի շատրվանների մոտ են։
Տրևիի շատրվանը ՀռոմիՏրևի թաղամասում է: Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ։ Աշխարհի ամենահայտնի շատրվաններից է և ամենախոշորը Հռոմում։
Բարոկկոոճի այս շատրվանը նախագծել է ճարտարապետ Նիկոլո Սալվին1732-1762 թվականներին։ Պալատի հոյակերտ ճակատը և շատրվանն ընկալվում են որպես մեկ տարր, և այդ պատճառով շատրվանն ավելի խոշոր է երևում։