ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` փոփոխությունը կատարվում է երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով։
© Photo : official site of the Police of RAԵրևանի Շահումյանի անվան հրապարակում նախատեսված փոփոխությունը
Երևանի Շահումյանի անվան հրապարակում նախատեսված փոփոխությունը
© Photo : official site of the Police of RA