ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Իսլամբադ – Դուբայ չվերթի ուղևորին թույլ չեն տվել օդ բարձրանալ օդանավի կործանման մասին աղոթքների համար։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաընկերությունը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Խալիլի անունով ուղևորը պետք է Դուբայով Ավստրալիա մեկներ։ Ինքնաթիռում իր նստարանը գտնելուց հետո նա սկսել է աղոթել, որ օդանավն ընկնի։ Նրա աղոթքն անհանգստացրել է մյուս ուղևորներին ու անձնակազմի անդամներին։
Օդաչուն միանգամից կապ է հաստատել օդանավակայանի անվտանգության ծառայության հետ, և ուղևորին հեռացրել են ինքնաթիռից։