00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերական սարքեր, արբանյակներ. ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը ԱՄՆ–ի օգնությամբ

Բաժանորդագրվել
Փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ ԱՄՆ–ն վերջին տարիներին տիեզերքի յուրացման հարցում Բաքվին առանցքային գործընկեր է համարում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ–ն Ադրբեջան է արտահանել ավիացիոն–տիեզերական արտադրանքի զգալի ծավալներ` ընդհանուր առմամբ 109 միլիոն դոլարի։ Այս տվյալները ներկայացված են ամերիկա–ադրբեջանական անցած տարվա առևտրի պաշտոնական վիճակագրությունում։

Աղբյուրի համաձայն` Ադրբեջանը գնել է ինքնաթիռներ, տիեզերական տեխնոլոգիաներ ու արբանյակներ։ Հատկանշական է, որ 2017 թվականին արտահանության այդ կետը գոյություն չուներ։ Բաքում ԱՄՆ–ից գնել է նաև քաղաքացիական ինքնաթիռներ ու 31 միլիոն դոլարի դրանց սարքավորումները։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване - Sputnik Արմենիա
Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրում զենք արտադրելու համար

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, թեև նշված արտադրանքը պաշտոնապես քաղաքացիական նշանակություն ունի, չի կարելի բացառել, որ ապագայում Բաքուն կսկսի կրկնակի նշանակության տեխնոլոգիաներ գնել։ Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ. անցած տարի Ադրբեջանը գնել էր Bell-412 քաղաքացիական ուղղաթիռներն ու ձևափոխել էր դրանք զինվորականի։

Ադրբեջանը նման խորամանկությունների է դիմում, քանի որ ԱՄՆ–ն զենք ու զինվորական տեխնիկա չի վաճառում Ադրբեջանին։ ԱՄՆ–ում մի շարք խոչընդոտներ կան (այդ թվում` ներգերատեսչական ու օրենսդրական բնույթի) ,որոնք թույլ չեն տալիս հակամարտող կողմերին զենք մատակարարել։

«Կան մի շարք իրավական նորմեր, որոնք արգելում են հակամարտող կողմերին զենք մատակարարել։ Բայց, եթե ԱՄՆ–ն սկսի զենք վաճառել, դա հավասարակշված կանի։ Նախկինի պես գործում է 907–րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ–ն Բաքվին զինվորական օգնություն ցուցաբերել», – ասաց Սարգսյանը։

Ի դեպ, դեռ անցած տարվա հոկտեմբերին ազգային անվտանգության գծով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնն ասել էր, որ ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել իր լիազորությունները «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու համար։ Հենց այդ ուղղումն է պետական մակարդակով սահմանափակում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը։ Փորձագետներից շատերն այն ժամանակ գնահատել էին այդ հայտարարությունը որպես Բաքվին զենք վաճառելու համար Վաշինգտոնի ձեռքերը ազատելու փորձ։

Международный авиационно-космический салон Фарнборо-2014. День третий - Sputnik Արմենիա
Ամերիկյան խաղ մկաններով. Պենտագոնը դեպի Եվրոպա զինամթերքի խոշոր մատակարարում է իրականացրել

Ընդհանուր առմամբ, Սարգսյանի խոսքով, ԱՄՆ–ն վերջին տարիներին տիեզերքի յուրացաման հարցում դառնում է Բաքվի առանցքային գործընկերը։ Ադրբեջանը ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ համատեղ տիեզերքի ոլորտում մի շարք նախագծեր է իրականացնում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Բաքուն մի քանի արբանյակ է ուղեծիր ուղարկել։ Սարգսյանը ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում այդ արբանյակները Հայաստանի դեմ կօգտագործվեն։

Այս պայմաններում պաշտոնական Երևանը չի կարող խոչընդոտել ԱՄՆ–ի ու Ադրբեջանի համագործակցությանը ավիացիայի ու տիեզերքի ոլորտում։ Հայաստանը դրա համար չափազանց քիչ ռեսուրս ու հնարավորություն ունի։ Սակայն ԱՄՆ–ի հայկական լոբբիստական կառույցները կարող են խոչընդոտող որոշ աշխատանքն իրականացնել, եթե հաստատվի գնված ապրանքների կրկնակի նշանակությունը։

Լրահոս
0