00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիոնատեր Ռուբեն Վարդանյանը բաց նամակ է գրել

© Sputnik / Aram NersesyanБизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий "Тумо" (10 октября 2018). Еревaн
Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ հայ գործարարը խոսել է իրեն ուղղված մեղադրանքների և իր ծագման մասին` նշելով, որ հպարտանում է հայկական արմատներով։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո ամբողջ աշխարհից մեծ թվով գործընկերներ, բարեկամներ և համախոհներ, անգամ անծանոթ մարդիկ դիմել են Ռուբեն Վարդանյանին` փոխանցելով անկեղծ աջակցության խոսքեր։ Այս մասին նշված է Վարդանյանի բաց նամակում, որը հրապարակել է IDeA հիմնադրամը։

Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի քեյսը. ի՞նչ կապ ունեն խոպան գնացածները օֆշորային սկանդալի հետ

«Ցավոք, ես չեմ կարող յուրաքանչյուրին անձամբ պատասխանել և այդ պատճառով որոշել եմ հանդես գալ բաց նամակով։ Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունն ամենամեծ արժեքն է, և ձեր անվերապահ աջակցությունն ստեղծված իրավիճակում դրա ամենալավ ապացույցն է»,– գրել է նա։

Ըստ Վարդանյանի` հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք։

«Չնայած նրան, որ նյութերի մեծ մասում նշվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, ինձ պատասխանատու եմ զգում կատարվող ամեն ինչի համար։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ մոռացության է տրվում, թե ինչ ժամանակներում ենք ապրել․ «Տրոյկա»-ն ստեղծվում էր 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային ինդուստրիա գոյություն չուներ, և ամբողջ երկիրն էր գտնվում ստարտափային վիճակում։ Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքներով», և անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծենք Ռուսաստանում քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով։ Ճիշտ չէ գնահատել «Տրոյկա»-ի գործունեությունը պատմական, տնտեսական և բիզնես կոնտեքստից դուրս՝ գնահատելով այն այսօրվա չափանիշներով»,– գրել է նա։

Премьер-министр Армении Никол Пашинян и российский предприниматель Рубен Варданян. (26 мая 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը

Վարդանյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իր պատմության ողջ ընթացքում «Տրոյկա»-ն անում էր ամեն ինչ, որպեսզի գործի օրինականության և թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ երբեմն էլ սահմանում էր ընդունված չափանիշները գերազանցող նշաձող։

«Հատկանշական է, որ շատ հրապարակումներում հաճախ է նշվում իմ հայկական ծագումը։ Ես ռուսաստանցի եմ՝ հայկական արմատներով, ինչով շատ հպարտանում եմ։ Որպես ներկայացուցիչ մի ժողովրդի, որը երկար դարեր քաղաքակրթությունների միջև կամրջի դեր է խաղացել, ես միշտ՝ իմ բոլոր նախագծերում, ձգտել եմ երկխոսության։ «Տրոյկա»-ն, իր բազմազգ և բազմամշակութային միջավայրով, կամուրջ էր ծառայում Ռուսաստանի և աշխարհի միջև, օտարերկրյա ներդրողներ էր բերում երկիր և ռուսաստանյան ընկերություններին հնարավորություն էր տալիս դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ»,– գրել է Վարդանյանը։

Նա նշել է, որ այսօր իրենք շարունակում են իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով և համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը, և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ - օտար» դիմակայությունը։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանը հոդված է գրել ու Հայաստանի իրավիճակը «բեկումնային պահ» անվանել

«Սիրելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ աջակցության և ինձ հավատալու համար։ Ցանկանում եմ ասել բոլորին․ ոչինչ ինձ չի կանգնեցնի՝ իրականացնելու մեր ծրագրերը։ Ես գիտեմ, որ մեզ սպասվում են դեռ շատ մարտահրավերներ ու դժվարություններ։ Վստահ եմ՝ մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Մեզանից հետո մնալու են միայն մեր երեխաները և մեր իրական գործերի մասին հիշողությունը։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել, այլապես մենք բոլորս ապագա չունենք։ Միացե՛ք մեզ և միասին շարժվենք առաջ»,– եզրափակել է գործարարը։

Հիշեցնենք` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնի (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project), Hetq.am–ի և մոտ 20 այլ լրատվամիջոցների համատեղ հետաքննության հրապարակման համաձայն` «Տրոյկա դիալոգ» բանկը` հայ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ստեղծել է տասնյակ օֆշորային ընկերություններից կազմված ցանց։ Նշվում է, որ այդ ընկերություններից միջոցով Ռուսաստանից դուրս են բերվել փողեր` այդ թվում օգտագործելով «քրեական սխեմաներ»։ Հետաքննության տվյալներով` ցանցը գործել է 2006-2013թթ–ին, և այդ ընթացքում ընդհանուր առմամբ մաքրվել և Ռուսաստանից դուրս է բերվել մոտ 9 միլիարդ դոլար։ Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» անվանումը։

Լրահոս
0