00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանի քեյսը. ի՞նչ կապ ունեն խոպան գնացածները օֆշորային սկանդալի հետ

© Sputnik / Aram NersesyanБизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий "Тумо" (10 октября 2018). Еревaн
Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի անունը հայտնվել է օֆշորային ընկերությունների միջոցով փող լվանալու մասին լրագրողական հետաքննության գլխագրերում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնի (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project), Hetq.am–ի և մոտ 20 այլ լրատվամիջոցների համատեղ հետաքննության հրապարակման համաձայն «Տրոյկա դիալոգ» բանկը` հայ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ստեղծել է տասնյակ օֆշորային ընկերություններից կազմված ցանց։ Նշվում է, որ այդ ընկերություններից միջոցով Ռուսաստանից դուրս են բերվել փողեր` այդ թվում օգտագործելով «քրեական սխեմաներ»։ Հետաքննության տվյալներով` ցանցը գործել է 2006-2013թթ–ին, և այդ ընթացքում ընդհանուր առմամբ մաքրվել և Ռուսաստանից դուրս է բերվել մոտ 9 միլիարդ դոլար։ Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» անվանումը։

Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Ես պատրաստ էի հաշվետվություն ներկայացնել». ի՞նչ կլինի կենտրոնի փակումից հետո

Լրագրողների տրամադրության տակ հայտնվել են ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր, որոնք «արտահոսել» են 2013թ–ին փակված լիտվական Ukio բանկից։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը լույս է սփռել բազմաթիվ սխեմաների և ֆինանսական խորամանկությունների վրա։

Այսպես, «Տրոյկա դիալոգի» ստեղծած ցանցի մեջ մտել են առնվազն 75 օֆշորային, միմյանց հետ կապված ընկերություններ, որոնց մի մասը հաշիվներ է բացել Ukio–ում։ Այդ ընկերություններից շատերի «տնօրենները» եղել են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ։ Հետաքննության հեղինակները նրանցից մեկին գտել են Վանաձորում։ 34–ամյա Արմեն Ուստյանի ստորագրությունը, որն ապրում է չափազանց ծանր սոցիալ–կենցաղային պայմաններում, առկա է «Տրոյկայի» օֆշորներից մեկի 50 միլիոն դոլարի մասին ֆինանսական փաստաթղթերից մեկում։

Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում. ՀՀ ՊԵԿ ղեկավար

Ուստյանը լրագրողների հետ զրույցում հիշեց, որ մի բնակարանում ապրել է «Տրոյկա» օֆշորային ցանցի առանցքային ընկերություններից մեկի տնօրենի եղբոր հետ։ Հետաքննության հեղինակները գտել են Հայաստանի էլի մի քանի քաղաքացիների, որոնց անձնագրային տվյալները հայտնվել են «լվացքատան» կազմակերպիչների ձեռքերում, իսկ նրանց ստորագրություններն ուղղակի կեղծվել են։

Եվս մի մասնակից է Գյումրու բնակիչ Էդիկ Երիցյանը։ 90–ականների վերջից նա շինարար է աշխատում Մոսկվայում։ Տեսնելով իր ստորագրությունը փաստաթղթերի տակ, ինչպես նաև դրանց կցված անձնագրի ու վարորդական իրավունքի պատճենները, շատ է զարմացել։ Նա հայտարարել է, որ չի հիշում, թե ով կարող էր դնել իր ստորագրությունն այդ փաստաթղթերի տակ։ Բայց հետո պատմել է, որ երեք տարի առաջ ընկել է ՃՏՊ–ի մեջ, որից հետո իրեն վիրահատել էին, և նա մասնակի կորցրել էր հիշողությունը։

Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Դա առնվազն անհարգալից է»․ ինչո՞վ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի բանավեճը

OCCRP–ը բացահայտել է օֆշորային գործարքների իրագործման ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ։ Մասնավորապես, 2009, 2010, և 2011 թվականներին Quantus Division Ltd ընկերությունը (սխեմայի մասնակիցներից մեկը) փոխանցել է արքայազն Չառլզի բարեգործական հիմնադրամին 200 հազար դոլար` «Անգլիայի ճարտարապետական ժառանգությունը պահպանելու» նպատակով։ Նույն ընկերությունը վճարել է 2 միլիոն եվրո, որպեսզի ռոք աստղ Պրինսը 2007թ–ին մասնակցի «Տրոյկա դիալոգի» կորպորատիվին։ Quantus Division Ltd.–ն նաև 20 հազար եվրո է ծախսել Դավոսի համաժողովին Վարդանյանի մասնակցության համար։

Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի մամուլի ծառայությունում ասել են, որ «Տրոյկա Դիոալոգը» գործել է ամբողջովին թափանցիկության ու ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների համաձայն։ «2012 թվականին «Տրոյկա Դիոլոգ» ընկերությունների խումբը Սբերբանկին վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ ու ռեսուրս է տրամադրել բարեգործությանը։ Իսկ իր կարողության մեծ մասը բարեգործական ծրագրեր ներդնելու պարտականությունները Վարդանյան ընտանիքը վերցրել է իր վրա դեռ 2000–ականների կեսերին։ Ավելի մանրամասն մեկնաբանությունները կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի հանգամանալից ուսումնասիրությունից հետո», – նշված է հայտարարության մեջ։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Մոսկվայում. Պուտինի և հայ գործարարների հետ հանդիպումների բացառիկ կադրերը

OCCRP–ի հետ հարցազրույցում Վարդանյանը, մասնավորապես, ասել է, որ «Տրոյկա Դիալոգը» բիզնես վարելու համար օգտվել է արտասահմանյան ընկերությունների ծառայություներից, որոնք հաշիվներ են ունեցել մասնավորապես Ukio–ում։ Նա ընդգծել է, որ ներդրումային ընկերությունը գործել է այն կանոններով, որոնք այն ժամանակ գործում էին համաշխարհային ֆինանսական շուկայում։ Սակայն ընկերության աշխատակիցների շարքում չկային մարդիկ, որոնք իրավապահ մարմինների հետ խնդիրներ են ունեցել։

Հետաքննությունը մեկնաբանել են «Սբերբանկում», որն ինչպես հայտնի է 2012 թվականին գնել է «Տրոյկա դիալոգը»։ «Տրոյկա դիալոգի» մասին նյութում ներկայացված փաստերը Սբերբանկի հետ կապ չունեն ու չեն ունեցել։

Հիշատակված գործողությունները կատարվել են այն ընկերությունների հաշիվներից, որոնք երբեք չեն մտել «Տրոյկա դիալոգի» ձեռքբերման գործարքի մեջ։

Հետաքննության մեջ նշվում է նաև, որ օֆշորային ընկերությունները հայկական կոմերցիոն բանկերի հաշիվներին միջոցներ են փոխանցել։

Լրահոս
0